Image default
Հասարակություն

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով

Օգոստոսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում մեծ շուքով նշվեց «Ալիք» օրաթերթի 80-ամյակը:

ոբելյանի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքն ընթերցեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը` շեշտելով, որ այս հոբելյանը շնորհավորում են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, դեսպաններ և անվանի շատ այլ այրեր:

Ներկաներին ողջունեց և «Ալիք» օրաթերթին ու նրա խմբագրակազմին «ևս 80 և 800 տարի գոյատևում» մաղթեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հ.Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրեց «Ալիք» օրաթերթի արտոնապետ Ալբերտ Աճեմյանին, իսկ ներկայիս խմբագրապետ Դերենիկ Մելիքյանին Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության և կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման և «Ալիք» օրաթերթի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին դեսպաններ, «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Եսաբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ այլք:

«Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնեց շնորհակալագիր :

 

loading...

Կարդացեք նաև

Королева красоты. Ֆուլ հաուս և Domino

admin

Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում

Սուսի Միսակյան

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»

admin