«Մաշկս Սպիտակ է ու ՄԱՔՍիմում արագություն եմ սիրում». Բելի Մաքս

Վերջերս Ճերմակ կամ Բելի Մաքսը հանդիսատեսին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը`«Հարուստներ և Աղքատներ»: Այս ռեփերը լինելով հայկական ռեփի կենսափորձով ամենահարուստ ռեփերներից, այնուամենայնիվ քիչ է երևում հեռուստաէկրաններին: Նրա խոսքերով կարևորը ճանաչում ունենալը չէ, այլ բարձր որակով ստեղծագործություններ ներկայացնելը: Իսկ նա արդեն տաս տարի շարունակ իր երկրպագուներին ներկայացնում է իրականությունը պատկերող ու լավատեսությամբ վարակող երգեր:

_Ինչո՞ւ Բելի Մաքս:

_Տաս տարի լինելով այս ասպարեզում ներկայացել եմ մի քանի անուներով հիմնականը Բելի Մաքս, սակյան ներկայացել եմ նաև  «Նախկին կալանավոր», «Աստծո Զավակը», «Հապավումներով հրեշտակ» անուններով:

Սակայն ճանաչված եմ որպես Բելի Մաքս, քանի որ մաշկս սպիտակ է և սիրում եմ մաքսիմում արագություն: Բացի այդ սիրում եմ սպիտակ գույնը, այն մաքուրի ու անբիծի խորհուրդն ունի:

_Դու մաքուր ու անբի՞ծ ես համարում քեզ:

_Ես մաքուր եմ մարդկանց առաջ, սակայն ես մեղավոր եմ Աստծո մոտ:

_Իսկ «նախկին կալանավոր» անունը կապ ունի քո անցյալի հետ:

_Այո: Բանտում անցկացրել եմ  կյանքիցս մի   տարի: Ես պարզապես վերցրել եմ դատախազից այն, ինչ նա վերցնում էր ժողովրդից: Իմ երգերի մի մասը լեցուն է բանտի կյանքի մասին պատմություններով, ինչպես նաև Սպիտակցի Հայկոյի հետ ունեցած դուետը:

_Ինչո՞ւ են քո երգերը ռուսերեն լեզվով:

_Նախ ինքս ունեմ ռուսական կրթութուն և ինձ հարմար է ստեղծագործել այդ լեզվով:

Հետո Հայաստանում քիչ են ռուսերեն ռեփ կարդացողները, իսկ դրա պահանջարկը կա:

_ Ըստ քեզ ինչո՞ւ են Հայաստանում գնալով ավելի ու ավելի շատանում ռեփ կարդացողները:

_Դրանում ամենևին էլ վատը չեմ տեսնում: Նշանակում է Հայաստանում գնալով զարգանում է այս ոճը, ձևավորվում  է ազնիվ մրցակցություն, ընտրության հնարավորություն:  Ավելին, չեմ կարծում թե շատ շատ են ռեփերները:

_Իսկ կա՞ Հայսատանում մեկը ով դուրս է մրցակցությունից:

_Ես զայրանում եմ, երբ լսում եմ նման արտահայտություն: Նման արտահայտություն թույլ է տվել նաև Հայ Թիմի Միշոն, երբ հայտարարեց, որ բացի իրենից և «Ապե ջան»-ից ռեփ գոյություն չունի Հայսատանում: Դա շատ սխալ կարծիք է: Չի կարելի այդպես արտահայտվել, երբ կա Ռեփեր Գար, ով ինչպես գիտեք նաև լավագույն գործիքավորողներից  է, Կա Double A, Super  Sako, Hayq խումբը կամ ՀՏ Հայկոն….Ի վերջո կա Բելի Մաքս, ով երկար տարիներ այս բնագավառում է: Եթե մարդը ճանաչված է, չի նշանակում, որ նա լավագույնն է: Մյուսները ևս ստեղծագործում են պարզապես մնում են  ստվերում:

_Ի՞նչ է արել Բելի Մաքսը այդ տաս տարիների ընթացքում:

_Ես ունեմ երկու ալբոմ ու բազմաթիվ երգեր, որոնք հաջորդ ալբոմներում կլինեն: Երկու տեսահոլովակ կա նկարահանած, երրորդը պատրաստում եմ:

_Իսկ այն գումարը, որը վաստակում ես ռեփ կարդալով բավարարո՞ւմ է տեսահոլովակ նկարելուն, թե ունես հովանավոր:

_Հովանավորս Աստված է, ապա ընկերներս, ովքեր ինձ ամեն բանում աջակցում են: Շատ շնորհակալ եմ Գարիկ Իսրայելյանին, Դիջեյ Կրիստալին,  գործիքավորող Արտակ Հակոբյանին,  Գարիկ Մովսիսյանին,  Նաիրի Հակոբյանին, Միստր Իքսին,   Միներալ խմբի Արոյին և Դար 21 հեռուստաընկերությանը:

_ Իսկ քո ռեփում կա հայհոյանք և ում են ուղված դրանք

_Կան հայհոյանքներ, սակայն այդ երգերը ես պահում եմ իմ համար, մոտիկներիս  համար ում ես համարում եմ, որ պետք է լսեն: Հայհոյում եմ հատկապես, երբ ինչ-որ անարդար բան եմ տեսնում, երբ սխալ արտահայտություններ եմ լսում: Հայաստանում պետք է զարգանա ռեփը ու պետք է շատ մարդիկ է ներկայանան առանց վիրավորելու միմյանց,  առանց անիմաստ մրցակցություն ու թշնամություն ստեղծելու:

 

Ի դեպ Բելի Մաքսը իր երկրպագուներին հրավիրում է օգոստոսի 24 կայանալիք «Urben Crowd»  ռոք խմբի համերգին, որտեղ ելույթ կունենա նաև ինքը` Բելի Մաքսը:

Սուսի Միսակյան

loading...

Նմանատիպ նյութեր