Image default
Շոու բիզնես Վիդեոբաժին

Ագիլերան Սովի Դեմ Պայքարի Դեսպանն է

Քրիստինա Ագիլերան իր հզոր և գեղեցիկ ձայնը ծառայեցնում է սովի դեմ պայքարին «Յամ»  ընկերության հանրային ծառայությունների գովազդում նկարահանվելով:
Հոլովակում Քրիստինա Ագիլերան երգեցողության ուսուցչուհու դերում է հանդես գալիս: Կապույտ շապիկով և սև տաբատով երգչուհին շրջապատված է երեխաներով` ջահերը ձեռքին:

Նկարահանումները լավ արդյունք են տվել և հոլովակը արդեն հասանելի է համացանցում: Արդեն աշնանը այն կսկսեն ցուցադրել KFC, Pizza Hut և Taco Bell աշխարհահռչակ ռեստորանների ցանցերում:
ՄԱԿ-ի Սննդի Ապահովման Միջազգային Ծրագրին աջակցելու նպատակով Ագիլերան իր Twitter-ի հաշվում կոչ է արել բոլորին միանալ «Յամ»-ի կազմակերպած բարեգործական ակցիային:

Նա շատ անգամ է հայտնվել Սովի դեմ պայքարի պաստառներում և համարվում է « Սովի Դեմ Պայքարի Դեսպան»:

Նշենք,որ դեռ շատ այսպիսի ակցիաներ են եղել, որոնցում Ագիլերայի մասնակցությունը չի լուսաբանվել:

 

loading...

Կարդացեք նաև

Պրեմիերա: Սերժո և Իվետա Մուկուչյան-“I’m Fallin”

Սուսի Միսակյան

3 հազար տոմս 22 վայրկյանում

Ցուկերբերգի կնոջ հարսանեկան զգեստի համեստ ընտրությունը

admin