Image default
Զարմանազան

Ազատ է արձակվել աշխարհի ամենածեր բանտարկյալը

Հնդկաստանի ամենածեր բանտարկյալը 108 ամյա Բրիջ Բիհարի Պադնեյը այսօր ազատություն ստացավ երկու տարվա բանտարկությունից հետո:

Նա բանտարկված էր Գորակhպուր

 

Հնդկաստանում ազատ է արձակվել Գորակհպուր բանտում պահվող աշխարհի ամենածեր բանտարկյալը: Բրիջ Բիհարի Պադնեյը հունիսի 18-ին 108 տարեկան հասակում ազատ է արձակվել երկու տարվա ազատազրկումից հետո:

Նրա ազատման որոշումն ընդունել է Նահանգահին դատարանը մարդասիրական նկատառումներից ելնելով: Նախկին հոգևորականը կարիք ուներ մշտական խնամքի և բժշկական օգնության, ինչը բանտային պայմանների դեպքում անհնար էր:

Բրիջը, կամ ինչպես բանտարկյալներն էին նրան անվանում Բաբան, ազատազրկման էր դատապարտվել 2009 թվականին քսան տարի առաջ գործած հանցանքի համար:  1987 թվականին, 84-ամյա հոգևորականը 15 հանցակիցների հետ, որոնց մեծ մասն իր ընտանիքի անդամներն էին, սպանել էր չորս մարդու: