«Նրանց արտահայտություններն ինձ դարձրին «ԱԼՄ -ի Տերյան» Արշակ Սեմիրջյան

unnamed (1)Համաշխարհային ճանաչում ունեցող դերասանն անգամ տապալում է  իր կարիերան, երբ առաջին դերը, որը նրան ճանաչում է բերել,  արմատանում  է հանդիսատեսի մեջ և դերասանի բոլոր դերերը ընկալվում է որպես խաղացած նախորդ կերպարի շարունակություն, և մասնագետները նրան որակում են որպես «մեկ դերի դերասան»:

Նման իրավիճակում հայտվեց իր դերասանական կրթություն ստացած , կարիերան նոր-նոր սկսող Արշակ Սեմիրջյան, երբ  սկսեց  ասմունքել «ԱԼՄ» հեռուստաընկերության երթերում:

Սակայն Արշակի հետաքրքրությունները բազմաթիվ են:  Նա երգում է, երաժշտություն է գրում և շատ գեղեցիկ բանաստեղծություններ:

 

-Դու երկար ժամանակ է շոու բիզնեսում ես: Երգում ես, ասմունքում, ստեղծագործում, բայց այնուամենայնիվ  քեզ ճանաչեցին ասմուքով: Ինչո ՞վ էր դա պայմանավորված:
-Գիտեք շոու բիզնես ասվածը ինձ համար մի քիչ հարաբերական է: Չի կարելի արվեստը բիզնես համարել, սակայն ցավոք սրտի դա իրականություն է: Կարող ես ժամանակի ընթաքում քեզ փորձել արվեստի տարբեր ճյուղերում՝ չգիտակցելով անգամ թե որն է քոնը, որը տվել է բնությունը: Ուսանողական տարիներին շատ քիչ ժամանակով ինձ բեմական խոսք դասավանդեց Վլադիմիր Աբաջյանը, սակայն այն ժամանակ ասումքն ինձ համար երկրորդական տեղում էր: Անգամ չէի գիտակցում, որ հենց այն կարող է ինձ ասպարեզ հանել: Ամեն ինչ սկսվեց  2005թ. –ից, բոլորին քաջ ծանոթ, բայց արդեն հուշ դարձած   «ԱԼՄ»  հեռուստաընկերությունից: Ներկայացնում էի հայ, ռուս և արտասահմանյան գրականություն:Եվ չգիտեմ ինչու հանդիսատեսի մոտ տպավորվեց Վահան Տերյանի ստեղծագործությունները և ակամայից նրանց արտահայտություններն ինձ դարձրին  «ԱԼՄ» -ի Տերյան: Սկզբում  որքան էլ դա ինձ հաճելի էր թվում, սակայն ես միշտ էլ մնացել եմ Արշակ Սեմիրջյանը:


-Որտե՞ղ ես ռեալիզացնում քո ստեղծաագործական ունակություններն այսօր:
-Հեղինակային բանաստեղծություններս իմ իսկ կատարմամբ  2013թ.ին հնչում էին «Արձագանք» ռադիոկայանի «Գիշերային պոեզիա» ծրագրում: Ճակատագիրն ինձ տարավ դեպի  «Զարթոնք»  մշակութային կենտրոն: Առաջին ելույթս եղավ 2013 թ. ապրիլի  16 – ին «Հ. Շիրազի»  գրական – երաժշտական երեկոյի ժամանակ:  Դա  իսկական երջանկություն էր բեմ դուրս գալ ժողովրդական և վաստակավոր  արտիստների հետ:unnamed

 

-Որն ես համարում քո հիմնական մասնագիտությունը:
Իմ հիմնական մասնագիտությունը  դերասան, ասմունքողն է: Սակայն ստեղծագործական պահերը ինձ չեն խանգարում, որովհետև այդ ամենը տրված է ի վերուստ: Ստեղծագործելու ժամանակն ինքն է գտնում քեզ:  Ստեղծագործություններս լրացնում են իմ մասնագիտությունը ՝  որպեսզի ավելի հասունացած ներկայանամ հանդիսատեսին:
-Անկումներ, հաջողություններ… սակայն ո՞րն է նպատակակետը, որի ձգտում ես հասնել:
-Բնականաբար եղել են անկումներ և հաջողություններ: Մեկը մյուսին հաջորդել են:  Չի կարելի դա համարել կյանքի նպատակ, սակայն իմ  ցանկությունն է առաջին գրքի տպագրությունից հետո կազմակերպել հեղինակային երեկո:

Հուսով ենք կկատարվի  այս շնորհալի երիտասարդի նպատակները:

Կարող եք ծանոթանալ  զրուցակցիս ստեղծագործություններից մի քանիսին Ամսագիր.am-ի Գրական Անկյուն էջում:

 

loading...

Նմանատիպ նյութեր