Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք


Հաճախ ինքս ինձ նույն բանն եմ հարցնում.«Ինչու մենք՝ մարդ արարածներս, որ ծաղկից, թռչուններից առավել ենք, չենք գնահատում մեզ տրվածը»: Անշնորհակալի պես ամեն անգամ մոռանում ենք գոհունակության մասին, երբ ունենում ենք բազում երջանիկ ու հրաշալի օրեր, սակայն, երբեմն էլ չգիտակցելով, որ շատ են եղել դրանք: Կրկին անգամ մոռանում   փառաբանության մասին, երբ նույնիսկ գիտակցում ենք, որ այս կյանքը հենց մերն է,որ մենք ենք տնօրինում այն. ունենք ազատ կամք, որի արդյունքում կարող ենք փրկության ճանապարհը գտնել: Ազատ կամք, որ այժմ հենց քեզ հնարավորություն է տալիս կարդալու այս խոսքերը: Տարվելով կյանքի մանր-մունր, երբեմն էլ ծիծաղելի խնդիրներով՝ անընդհատ դժգոհում, բողոքում՝ չպատկերացնելով, որ .«Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք»: Երբեմն էլ տարվելով աշխարհիկ կյանքով՝ ծուլանում ենք Տունդ այցելել, Տե՛ր, բայց, երբեմն էլ ուշացած մտաբերում. « Ախր ընդամենը հենց երեկ էր, երբ աղոթք էի անում, աղերսում ու այսօր ստացա դրա պատասխանը»: Միթե կարող ենք մենք՝ մեղավոր արարածներս, այդքան անտեսող լինել: Գոնե օրվա 1440 րոպեներից 10 րոպեն փառք տանք մեր Տիրոջը, շշնջալով, որ շնորհակալ ենք, որ ունենք աչքեր, որոնք կարող են տեսնել այս Սուրբ լույսը, շնորհակալ ենք մեր ականջների համար, որ հնարավորություն ունենք լսելու Քո խոսքը, շնորհակալ ենք մեր շնորհների համար, որոնցով փոքրիկ հրաշքներ կարող ենք գործել: Շնորհակալ ենք, որ մենք կանք, ապրում ենք: Այնքան շնորհակալ ենք, որ մեզ հաղորդակից ես դարձնում Քեզ (երբեմն այնքան մոտ եմ լինում այդ հաղորդակցմանը, որ վախենում եմ նման երջանկությունից):

Իրինա   Համբարձումյան

loading...

Նմանատիպ նյութեր