Image default
Զարմանազան

Ամենատարօրինակ ֆոբիաները

Մարդկանց մեծամասնությունը կարող է թվել գոնե մի քանի ֆոբիա, դրանց թվում վախ բարձրությունից, վախ փակ տարածություններից, անծանոթ մարկացից և այլն:

Սակայն ֆոբիաների ցանկը անընդհատ թարմացվում է և հայտնվում են այնպիսի անունները, որոնք տարօրինակ են: Ներկայացնում ենք հենց այդ տարօրինակ ֆոբիաների ցանկը:

1. Նոմոֆոբիա– Տեխնիկայի զարգացումը նաև շատ բացասական հետևանքներ բերեց և դրանցից մեկն է նոմոֆոբիայի ի հայտ գալը շատերի մոտ: Նոմոֆոբիայով տառապող մարդիկ երբեք տանից դուրս չեն գալիս առանց բջջային հեռախոսի, անգամ բաղնիք ու զուգարան են տանում իրենց հետ: Իսկ եթե դուք հանդիպեք նոմոֆոբիայով տառապող մարդուն այն վայրերում, որտեղ կապ չկա, կհասկանաք, որ արժեր այս հիվանդությունը արժանանար բժիշկների ուշադրությանը:
2. Մետաֆոբիա-Եթե ձեզ թվաց թե մետաֆոբիան կապված է տեխնիկայի հետ, ապա սխալվում եք, քանզի այս ֆոբիայով տառապող մարդիկ ընդհամենը վախենում են կարդալ կամ լսել թե ինչպես են ուրիշները կարդում պոեզիա:
3. Գիպպոպոմոնստռոսեսվիպեդալալիֆոբիա– Հաշվեցի՞ք թե քանի փորձից հետո կարողացաք արտաբերել այս բառը: Իսկ եթե պարզապես շրջանցեցիք այս բառը կամ խիստ նյարդայնացաք, ապա դիմեք ձեր հոգեբանին` դուք ունեք գիպպոպոմոնստռոսեսվիպեդալալիֆոբիա` վախ երկար բառերից:
4. Օկտոֆոբիա- Շատ տրամաբանական անվանում շատ տարօրինակ ֆոբիայի համար: Օկտոֆոբիա ունեցող մարդիկ վախենում են «8» թվից: Սա այնքան էլ հաճելի ֆոբիա չէ, քանի որ մասնագետները կարծում են, որ այս ֆոբիան ունեցող մարդիկ կարող են խուճապի մատնվել տեսնելով այդ թիվը:
5. Գենուֆոբիա– Այս ֆոբիան ունեցող մարդիկ պարզապես վախենում են բաց ծնկներից: Նրանք երբեք չեն մերկացնում իրենց ծնկենրը, չեն կրում կարճ շորթեր կամ կիսաշրջազգեստեր և կարծում են, որ ուրիշի կարճ հագուստը շատ անպարկեշտ է և տգեղ:
6. Սոմնիֆոբիա– Այս տեսակի վախեր լինում են հատկապես երեխաների մոտ և նրանք չեն կարողանում գիշերները քնել: Նրանք վախենում են իրենց իսկ հորինած հրեշներից, պահարանում ապրող պառավներից կամ գիշերով հայտնվող դևերից: Բարեբախտաբար տարիքի հետ վերանում են նաև այս վախերը:

     

     

    loading...

    Կարդացեք նաև

    10 կանոն ընդդեմ շոգի

    admin

    Մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է

    admin

    Միշտ թվում է հարևան հերթն ավելի արագ է շարժվում(վիդեո)

    Սուսի Միսակյան