Image default
Զարմանազան

Ամուսնություն ուրվականի հետ

Աշխարհի շատ երկրներում կան տարօրինակ, մինչևիսկ վախեցնող սովորություններ: Ինչպես օրինակ «ամուսնություն ուրվականի հետ», այսինքն ամուսնություն, որը կատարվում է լիովին առողջ, կենդանի մարդու և մահացածի միջև:
Այսպիսի ամուսնության պատճառը, օրինակ Չինական ավանդության մեջ, կարող են լինել բազմաթիվ. նշանված զույգը ոչ մի դեպքում ուրիշի հետ չպետք է ամուսնանա կամ փոքր եղբայրը մեծից շուտ չպետք է ամուսնանա:
Կան էլի մի շարք պատճառներ «ուրվականի հետ ամուսնության» համար, օրինակ, այն որ յուրաքանչյուր կին պարտադիր պետք է ամուսնանա: Չամուսնացած կինը ընտանիքի խայտառակությունն է:
Անգամ ժամանակակից Չինաստանում կարծում են, որ եթե կինը չի ամուսնանում, ուրեմն հոգեբանական խնդրիներ ունի: Ւսկ մի ժամանակ չամուսնացած կանաց քշում էին տնից, քանի որ ըստ նրանց դա վտանգավոր էր ընտանիքի համար:
Իսկ XIX դարի վերջից արդեն աղջիկները իրենք չէին ուզում ամուսնանալ, նրանք կարողանում էին վաստակել իրենց համար, օրինակ կտորի առևտրի միջոցով և իրենց հրաշալի էին զգում առանց ամուսնու: Մի խոսքով «ամուսնությունը ուրվականի հետ» հրաշալի էր նրաց համար. կարծես թե ամուսնացած են հասարակության աչքին, իսկ «ամուսինը» չի խանգարում ոչ մի կերպ:
Ահա այսպիսի հետաքրքիր փոխհարաբերություններ:

loading...

Կարդացեք նաև

Դեկտեմբերի 19-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

admin

Ամենա…ամենա…

admin

Փաստեր, որ ցնցեցին աշխարհը 2011 թվականին

admin