<

Այսօր Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է

cr_mega_751_poor«Աղքատության վերացման համար պայքարը մեր ժամանակի բարոյական մարտահրավերներից մեկն է և չի կարող լինել առանձին անձանց նպատակը, այն պետք է լինի շատերի կոչումը: Աղքատության վերացման համար պայքարի այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլորին միանալ այդ պայքարին: Միասին մենք կարող ենք իսկական առաջընթացի հասնել աղքատության վերացման գործում»,- ասվել է 2006-ի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին գրում է Calend-ը:

Օրվա պատմությունը կապված է 1987-ի հոկտեմբերի 17-ի հետ, երբ ավելի քան 100 000 մարդ է հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որպեսզի օրը նվիրվի ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակին:

Իսկ 1992-ի դեկտեմբերի 22-ին ընդունած իր բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:

Այդ ժամանակից ի վեր տարբեր դասակարգերի, համոզմունքների և սոցիալական ծագմամբ մարդիկ ամեն տարի հոկտեմբերի 17-ին հավաքվում են՝ հաստատելու իրենց դիրքորոշման անփոփոխությոնը և չքավորներին ցույց տալու իրենց համերաշխությունը:

трафик на сайт купить
loading...

Related posts