Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ժորժ Սանտի ծննդյան օրն է

Ժորժ Սանդը 19-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկն է: Ծնվել է Փարիզում 1804 թվ, հուլիսի 1-ին: 1808 թվականը դառնում է ճակատագրական Ժորժի համար` մի քանի օրում կարծես մի հզոր փոթորկ ներխուժում է նրանց ընտանիք, իր ետևից թողնելով միայն ավերակներ: Մեկ շաբաթում նա կորցնումէ փոքրիկ եղբորը, 10 օր անց մահանում է հայրը : Ժորժը մայրիկի հետ տեղափոխվում է ապրելու տատիկի տանը` դեպի Փարիզի արվարձաններ:Սակայն այս կանայք միմյանցից այնքան տարբեր էին, որ մեկ կտուրի տակ ապրում էին տարբեր կենսակերպերով, խուսափելով միմյանց հետ շփումից: Շատ շուտով նրանք սկսեցին վիճել նաեւ Ժորժին դաստիարակելու ղեկը ձեռքում պահելու համար: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ամենակարեւոր փաստարկը: Այս պայքարում հաղթում է տատիկը: Մայրը տեղափոխվում է ապրելու մեկ այլ բնակավայր, խոստանալով, որ մի օր Ժորժին անպայմանտանելու է իր մոտ: Այս խոստումը նա երբեք չի կատարում: Սա դառնում է սարսափելի ցավոտ մի վերք ժորժի համար, որը բուժվում է միայն նրա մոր մահից կարճ ժամանակ անց:

Պատանեկության տարիներին Ժորժը 2 տարի ապրում է մենաստանում իր տատիկի հետ, հստակ կողմորոշում ձեռք բերելու համար` ինչպիսի կյանք է ընտրում ապագային ընդառաջ: 1821թվ-ին , երբ մահանում է նրա տատիկը,Ժորժը օրեր շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` « Դուկորցրեցիր քո լավագույն ընկերոջը»:

Իր տատիկի մահը Ժորժ Սանդը այնքան ծանր է ապրում, որ հետագայում ասում է` «Իմ մի մասնիկը մահացավ նրա հետ միասին»: 1821թվ նա ամուսնանում է իրենից տարիքով շատ մեծ Քասիմիր Դուդեվանտի հետ: Սա մի ամուսնություննէր, որը կառուցվեց ոչ թե սիրո, այլ սոցիալական հողի վրա: Ժորժը որոշում է օգտվել ընձեռված հնարավորությունից հասարակության մեջ բարձր դիրքունենալու համար: Սակայն ամուսնանալով նա հայտարարում է. « Ես կարող եմ դեռ սիրել, և ազատ կսիրեմ նրան, ում ուզում եմ»: Ամուսնությունից որոշ ժամանակ անց նա ունենում է առաջին երեխան` Մորիսին:

Ժորժը սիրահարվում է մի երիտասարդ ուսանողի` Ջուլես Սանդիաին: Վերջինս գաղտնի մտնում էր պատուհանով Ժորժի երրորդ հարկում գտնվող ննջարան,երբ քնած էր նրա երեխան և ամուսինը:

Շուտով նրա ամուսնությունը սկսում է հիշեցնել քաոս` խաբեություն,հիասթափություն, ստորացում: Ամուսնությանը դրվում է վերջակետ 1836 թվ:Սակայն մինչ այդ ծնվում է նրա աղջիկը` Սոլանժը:

1831 թվ-ից նա սկսում է գրական գործունեությունը : Շուտով Ժորժ Սանդանունը դառնում է հայտնի: «Լեյլա»` ահա նրա առաջին ստեղծագործությունը: 1836 թվ-ին նա գրում է «Վենետիկյան սիրո պատմությունը», «Նա եւ նա »,նվիրելով այն Ալֆրեդ Մյուսեին և իրենց սիրո բուռն պատմությանը: 40տարեկանում լույս է տեսնում «Կոնսուելո», «Անկախության հասունացումը», «Ինդիանա » ստեղծագործությունները;

Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում է նաեւ «Իմ կյանքի պատմությունը» (1855) ,«Ինտիմ օրագիր» (1834), «Միայնությանամրոցը» (1851):

Մեռնելուց առաջ Սանդը գրում է այս տողերը`  «Մահը դա մեր էություննէ:Դրա ավարտը այնպիսին է, ինչպիսի սնունդ դրա համար դարձել է մերկյանքը»:

Ժորժը մահանում է հունիսի 8-ին, 1876թվ :

Այս նյութի հեղինակն է Լուսին Մկրտչյանը: Ժորժ Սանտի մասին ավելին կարող եք կարդալ  Notteluchi’s blog-ում:

loading...

Կարդացեք նաև

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Դյուման

Սուսի Միսակյան

Այսօր Ժան-Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է

admin

Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Սուսի Միսակյան