Image default
Հասարակություն

Այսօր խուլերի միջազգային օրն է

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշվում է  խուլերի միջազգային օրը:

Այս առիթով Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը Տեր Եսայի քահանա Արթենյանի և սուբդոմանկավարժ Զուբեյդա Մելիքյանի աջակցությամբ  նախաձեռնել են «Ժեստերի լեզուն Աստծո պարգևն է» միջոցառումը, որն արդեն ավանդական է դարձել:

Պատահական չէ, որ այս միջոցառումը անցկացվում է Տեր Եսայու գլխավորությամբ, քանզի նա Հայաստանում միակ հոգևորականն է, ով տիրապետում է ժեստերի լեզվին և իր հոգևոր ծառայությունից զատ մեծ ուշադրություն է դարձնում նաև խուլերի հոգևոր դաստիարակությանը:

Այդ նպատակով է քահանան 2007 թվականին  Զ. Մելիքյանի  հետ համատեղ  լույս է ընծայել «Ժեստերի հոգևոր բառարանը»: Սուրբ Երրորդության դահլիճում  խուլերի  համար պարբերաբար իրականացվում  են դասընթացներ, Աստվածաշնչի սերտողություն, անգամ գործում է թատերական խմբակ: Երիտասարդաց միության անդամներին ևս ուսուցանվել է ժեստերի լեզուն, ինչը նրանց հնարավորություն է տալիս ընկերանալ նաև չլսող երիտասարդների հետ, բացահայտել նրանց լուռ ու զարմանալի աշխարհը:

Տեր Եսայու խոսքերով, խուլերը հասարակության ամնախոցելի խումբն են, որոնք հաճախ են ենթարկվում աղանդավորական հոգեորսության:

Ըստ քահանայի, այս միջոցառումներն ու տարիների կատարած աշխատանքի բուն նպատակը խուլեի համար Աստծո ձայնը լսելի դարձնելն է:

Այսօր կայանալիք միջոցառման ընթացքում ոչ միայն երիտասարդաց միության անդամները, այլև խուլերն իրենք էլ կերգեն, կասմունքեն և կներկայացնեն «Վայրի կարապներ» բեմականացումը:

Նրանք  զուգերգով հանդես կգան Արամոյի, Էմմա Պետրոսյանի  և այլ սիրված կատարողների հետ:

Միջոցառումը տեղի կունենա ժամը 17:00-ին, Սուրբ Երրորդություն երկեղեցու դահլիճում:

 

Սուսի Միսակյան

 

 

loading...

Կարդացեք նաև

Գրական-ստեղծագործական և Լուսանկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ

Սուսի Միսակյան

Բլոգերության եւ Հանրային Լրագրության դասընթաց՝ Ջերմուկում

admin

Մրցույթ՝ «Արցախյան ազատամարտիկը»