Այս օրն է ծնվել Շառլ Պերրոն

sharl_perro_1Ֆրանսիացի գրող-հեքիաթագիր Շարլ Պերրոն ծնվել է 1628թ. հունվարի 12-ին Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ են եղել։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ է եղել, մյուսը՝ գիտնական, Շառլը  շատերին հայտնի է, որպես հեքիաթագիր, սակայն նա իր ժամանակի մեծահռչակ պոետ էր, Ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկ, բազմաթիվ հայտնի գիտական աշխատանքների հեղինակ: Նրան գիտեին նաև որպես հրապարակախոս, ակադեմիկ և բարձրաստիճան պաշտոնյա: Սակայն Պերրոին համաշխարհային ճանաչում բերեցին «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը», «Կապույտ մորուք» հրաշալի հեքիաթները: Ժողովրդական հեքիաթները նա կարողացավ մտցնել «բարձրագույն» գրականության ժանրի համակարգ:

Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։ Պերոն հայր դարձավ, երբ արդեն բավականին տարիք ուներ։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Եվ ըստ նրա, անհրաժեշտ է մաքուր պահել երեխաների մանկությունը, հեռու կյանքի վեր ու վար ճանապարհներից, ստից ու կեղծիքից։ Պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը։

Պերրոին կարելի է համարել մանկական գրականության հիմնադիր:
Շարլ Պերրոն մահացել է 1703թ. մայիսի 16-ին:

loading...

Նմանատիպ նյութեր