Image default
Հասարակություն

Ապագայի մասնագիտությունները

Մինչ սովորական մարդիկ շարունակում են ուսումնասիրել տնտեսագետությունն ու իրավաբանությունը համալսարաններում և փնտրում են հաշվապահների և մարկետոլոգների թափուր տեղեր, անգլյացի գիտնական-ֆուտուրիստները արդեն փորձում են կանխագուշակել, թե որ մասնագիտությունները կհայտնվեն ապագայում և հատկապես մեծ պահանջարկ կունենան 2030-ական թվականներին, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը: Եվ ահա ձեզ ենք ներկայացվում ամենաթարմ կանխատեսումները և ապագայում ամենամեծ պահանջարկ ունեցող աշխատանքների թոփ 10-ը:

Օրինակ`Մարմնի մասեր նախագծող: Մասնագետների կարծիքով, ապագայում այս տիպի ժամանակակից կամ առաջադեմ աշխատանքները շատ մեծ պահանջարկ կունենան: Բժշկությունը դեռ զարգանում է և վերլուծաբանները կարծում են, որ ապագայում բժշկությունը այնքան կզարգանա, որ բժիշկները կկարողանան իրենց թույլ տալ հիվանդի ծանր վիրավորված մարմնի մասը բուժել կարճ ժամկետներում, կամ փոխարինել այն արհեստականորեն աճեցված մարմնի մասով:

Նանո-Բժշկություն`մասնագիտություն, որը հատուկ բացատրության ու ներկայացման կարիք չունի: Նանո-տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, դրա հետ կապ ունեցող մասնագետների կարիք կզգացվի նաև բժշկության ոլորտում և այդ մասնագետները հեշտորեն կկարողանան բուժել մահացու կամ ծանր համարվող հիվանդությունները բջջային կամ ատոմային մակարդակներում:

Վելնեսս-խորհրդատու ծերերի համար: Բժշկության շնորհիվ,  մարդու կյանքի տևողությունը դարերի ընթացքում երկարել է, բայց մարդիկ ոչ միայն ուզում են ապրել երկար, այլ նաև ունենալ առողջ ապրելակերպ: Այդ իսկ պատճառով, մոտ ապագայում կհայտնվեն այնպիսի մասնագետներ, ովքեր կօգնեն դարձնել կյանքը ծեր տարիքում ավելի դուրեկան ու հարմարավետ:

Գիտական էթիկայի մասնագետ: Գիտության զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև էթիկական երկընտրանքները և հաճախ դրանց հանդիպելով, մենք խնդրի առաջ ենք կանգնում: Այպիսի դեմքերի շատացմանը զուգընթաց, մեծանում է նաև հավանականությունը, որ մոտ ապագայում մեզ կարող են պետք գալ այնպիսի մասնագետներ, որոնք կհաշվարկեն տվյալ իրավիճակից դուրս գալու կամ խուսափելու բոլոր ձևերի շահավետությունը և խորհրդատվության միջոցով մեզ ճիշտ ուղու վրա կկանգնեցնեն: Օրինակ կարող է հանդիսանալ կլոնավորումը:

Տիեզերական արշավների կազմակերպիչներ,օդաչուներ և էքսկուրսավարներ: Տիեզերական տուրիզմը արդեն իրականություն է դառնում և ապագայում այն կարող է հանդես գալ որպես սովորական բիզնես: Չենք կարող ասել, թե դեպի ուր է մեզ տանում այս առաջընթացը: Հնարավոր է, որ քսան տարի անց դուք կկարողանաք կազմակերպել ձեր մայիսյան հանգստյան օրերը Մարս մոլորոկի վրա, կամ էլ կազմակերպել ռոմանտիկ ընթրիք Վեներա մոլորակի վրա: Կամ էլ անշարժ գույք գնել Յուպիտերի վրա:Այդ դեպքում տիեզերական ճարտարապետների, էքսկուրսավարների ու տուրիստական գործակալների համար շատ աշխատանք կստեղծվի:

Նոր մասնագիտությունների երևան գալով մասնագիտությունների զարգացումը չի վերջանա: Ներկայումս գոյություն ունեցող մասնագիտություններն էլ զարգանալու ու փոփոխությունների ենթարկվելու տեղ ունեն: Արդեն հիմա կարելի է հեշտորեն կանխագուշակել հաջորդ մեկ շաբաթվա ակնկալիք եղանակը և պատկերացրեք, թե այդ դեպքում ինչ կկարողանանք անել ապագայում: Հնարավոր է, որ ապագայում մենք կարողանանք եղանակային փոփոխությունների ընթացքը մեր կամքով փոխել: Օրինակ` կազմակերպել հորդառատ անձրև հինգշաբթի երեկոյան կամ ուրբաթ օրը ցերեկվա ժամերին արևի հաղորդած ջերմության քանակը քչացնել և շատ հնարավոր է, որ ապագայում կարող է զգացվել եղանակի կառավարիչ մասնագիտության կարիքը:

Վիրտուալ իրավաբան: Ի տարբերություն ներկայիս իրավաբանների, այդ իրավաբանները կկարողանան հեշտորեն լուծում տալ տարբեր երկրներում և տարբեր օրենքներով ապրող մարդկանց միջև ծագած կոնֆլիկտներին:

Անձնական ինֆորմացիոն միջոցների մասնագետ: Հաշվի առնելով այն, որ մեր կողմից ստացվող ինֆորմցիայի քանակը շարունակաբար աճում է և հասարակական ինֆորմացիայի փոխանակման արդյունավետության նվազում, ապագայում ամեն ոք սեփական ինֆորմացիոն մատակարարի կամ կառավարչի կարիքը կունենա, այսինքն այնպիսի մասնագետների կարիք կզգացվի, որոնք ոչ միայն մի ամբողջ հանրությանը կարող են ինֆորմացիա տրամադրել, այլ նաև առանձին անհատների:

Ի՞նչը կարող է ազնիվ մետաղներից թանկ լինել: Իհարկե ձեր ժամանկը: Բացառված չէ այն, որ ապագայում մարդիկ կկարողանան ժամանակի առևտրով զբաղվել:

Անձնական բրենդի մենեջերներ: Ճիշտ է այն, որ նրանք այսօր էլ գոյություն ունեն, բայց միայն աստղերին են սպասարկում: Բայց ֆուտուրիստները վստահ են, որ ապագայում ամեն ոք սեփական իմիջային խորհրդատուն կունենա և մարդու մասին կարելի կլինի ճանաչել հենց առաջին հայացքից, դատելով կեցվածքից ու հագուստից;

loading...

Կարդացեք նաև

Յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը ամեն օր խմում է գազավորված ջուր

admin

Երգի հանրահավաք

Սուսի Միսակյան

70 տարի առաջ սկսվեց Մեծ հայրենական պատերազմը

admin