Արշակ Սեմիրջյան . “ԱՌԱՆՑ ՔԵԶ”

kisses,love,romantic,bridge,kiss,couple-ea58be05360a479d5d7735047820fc64_h

 

 

 

 

 

 

Գտել եմ ես քեզ, չեմ տա ոչ մեկին,
Դու իմ աշխարհն ես աշխարհում իմ նոր,
Չեմ էլ հավատում այս խենթ հրաշքին,
Որ պիտի լցնի կյանքս ամեն օր:
Բայց դու կաս արդեն իմ հոգու հնչյուն,
Ներկում ես կյանքս երազով կապույտ,
Ես այդ երազում դարձած մի թռչուն,
Ուր էլ որ թռչեմ գալիս եմ քեզ մոտ:
Քո կարոտում կա երազ թևավոր,
Աչքերում քո լուրթ հոգիս է ճախրում,
Եվ համբույրներդ գրկում է սիրով,
Խենթացած կյանքում լույսեր է վառում:
Գտել եմ ես քեզ, ոչ մեկին չեմ տա,
Իմ սիրո կյանքն ես, իմ նոր աշխարհը,
Առաց քեզ հոգում իմ երազ չկա,
Առանց քեզ սառն են իմ գիշերները:
2011
թ

loading...

Նմանատիպ նյութեր