Image default
Ես և Նա

Առաջին հանդիպում: Ի՞նչ անել և ի՞նչ չանել

Առաջին հանդիպմանը դուք փորձում եք ինչքան հնարավոր է լավ տպավորություն թողնել ձեր դիմացինի վրա և լարվածությունը երբեմն ձեզ ստիպում է հետևել նրա ցանկացած քայլին և շարժմանը, պաշտպանյալին նայող դատավորի հայացքով: Մեծ ակնկալիքներով և հույսերով տղամարդիկ և կանայք առաջին հանդիպումը անցկացնում են ռեստորանում`սեղանի մոտ, և հավանականությունը,որ նրանք ևս մեկ այսպիսի հանդիպում կունենան, շատ քիչ է:

Ձեզ ենք ներկայացվում այն կետերը, որոնց պետք է հետևել հանդիպման ընթացքում:
Դուք պետք է.
Չփորձեք ուրիշ մարդ ձևանալ և սա կարելի է ասել ամենակարևոր և անենադժվար կետն է, որին դուք պետք է հետևեք:  Պահեք ձեզ ինչքան հնարավոր է զգաստ և զսպված և մի թույլ տվեք, որն նա տեսնի ձեր թույլ կամ ձեռնմխելի տեղերը,որոնք երբեմն ձեզ վնաս են պատճառում տարբեր իրավիճակներում:

Մի փորձեք պատմել այնպիսի պատմություններ ինչպիսիք են օրինակ` ձեր կնոջը կամ հարսնացուին ձեր եղբոր հետ ձեր իսկ անկողնում բռնացնելուց հետո հոգեբուժարան ընկնելու մասին:

Պատմեք ձեր մասին այնպիսի բաներ, որոնք արդեն փորձված են և այլ տեղեր պատմելուց դրանք ձեր մասին լավ տպավորություն են ստեղծել: Եղեք ուշադիր և լսեք թե նա ինչ է ասում մինչև վերջ:Այս հատկությունը երկակի բնույթ ունի:  Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ովքեր շատախոս չեն:  Բացի այդ,երբ դուք տղամարդուն խոսքի իրավունք եք տալիս, նա լարված չի զգում:  Եթե նա անընդհատ խոսում է իր նախկին ընկերուհիների մասին և վատաբանում նրանց, ապա պատկերացրեք թե ինչ կասեն այդ աղջիկները հենց իր մասին:

Շատ կարևոր ինֆորմացիա է այն թե նա ինչ նպատակով է մտնում այս հարաբորության մեջ,գուցե նա միայն ընկերություն է ուզում և չի ուզում ամուսնանալ: Եվ եթե նա չպետք է ամուսնանա, ապա իմացեք,որ դուք նրան չեք կարողանա փոխել: Ուրախացեք և լավ ժամանակ անցկացրեք, դա ձեզ պետք է, սա միայն ժամադրություն է մի նոր ծանոթի հետ:
Դուք չպետք է.
Եթե դուք միս եք ուտում, իսկ նա բուսակեր է, ապա փորձեք նուն կերպ վարվել և գոնե այս անգամ, հրաժարվել մսից:

Եթե դուք օրական մի քանի տասնյակ ծխախոտ եք ծխում,իսկ նա չի ծխում,ապա փորձեք նրա մոտ ընդհանրապես չծխել կամ էլ ինքներդ ձեր դեմ այդ առումով ինչ որ սահմանափակում դրեք:

Նրան տեղյակ պահեք,թե ինչ զգացմունքներ եք տածում իր հանդեպ:

Եթե նա հանդիպումների և աղջիկների հետ շփման մեջ դեռ քիչ փորձ ունի,ապա վերջում նրանից բաժանվելուց առաջ նրան երկրորդ հնարավորություն տալու մասին մտածեք:

ՄԻ շտապեք հենց առաջին հանդիպումից հետո եզրակացություններ անել, գուցե ժամանակը գա և դուք զղջաք դրա համար: Դրա պատճառը կարող է լինել շտապողականությունը և դուք կարող եք ձեր կյանքի կեսին կորցնել մի անմիտ սխալի պատճառով:
Վերջում կարող եք ասել «Հանդիպումը ինձ շատ դուր եկավ,ափսոս ժամանակը շատ արագ է թռչում», եթե իհարկե այդպես եք կարծում: Այո, դուք կարող եք համբուրել նրան, բայց մեկ համբույրը չի նշանակի, որ դուք արդեն սիրո ամուր զգացմունք ունեք:

Ցույց մի տվեք այն,որ ուզում եք ևս մեկ անգամ իր հետ հանդիպել:
ՈՒշադրություն:  Ամենակարևորն այն է,որ դուք պետք է հետևեք ձեր անվտանգության: Միայն այն,որ դուք միջնորդի միջոցով եք ծանոթացել, չի նշանակում, որ դուք պետք է միասնի հանդիպեք, գինի խմեք ու երաժշտություն լսեք: Ինտիմի մասին մի մտածեք,դա կարող է վատ հետևանքներ ունենալ:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Ցնցող փաստեր սեքսի մասին

admin

Մեծերը Սիրո մասին

Սուսի Միսակյան

Ի՞նչպես կապել փողկապը

admin