Ավելին կարող եմ ավելին քան «պոպկորնային» նախագծերի համար սցենար գրելը.

Ռուբեն Աղամալյանն իր երիտասարդ տարիքում, չունենալով համապատասխան մասնագիտական կրություն, արդեն բավական  ժամանակ աշխատում է հայկական հռուստաընկերություններում որպես սցենարիստ: Սկզբում նա   ԵՊՀ-ի  ՈՒՀԱ-ի թիմի կազմում դարձավ ուսանողական լիգայի չեմպիոն , ապա որպես «32 productuon»-ի սցենարիստ, սակայն այս ամենը չգոհացրեց Ռուբենին… Այսօր նա  ունի հրավեր  The Mark Film production-ի կողմից աշխատելու իր նոր սցենարի էկրանավորման վրա, որի նկարահանումները տեղի կունենան Եվրոպայում:

_Ինչպե՞ս կայացավ համագործակցությունը և երբ են սկսվելու աշխատանքները:

_Ինձ ընկերներիցս մեկը տեղեկացրեց, որ միջազգային  մրցույթ է սցենարների, ուղարկեց կայքի հղումը և ես ուղարկեցի իմ սցենարի հակիրճ տարբերակը: Ժամանակ անց ես  շնորհավորական նամակ ստացա, այն մասին, որ ընտրված 500-ից մեկը  իմ սցենարն է, ապա մասնակիցների թիվը ավելի քչացավ ու ի վերջո հաղթեց իմ մտահաղացումը: Երկար ժողովներ եղան Skype-ով ու  պատասխանեցի նրանց հիմնականում հուզող հարցին. թե ինչու պետք է իմ մտածածը ավելի լավ վաճառվի: Ֆիլմի նկարահանումերը կսկսվեն ամռանը: Մինչ այդ նաև պետք է անգլերեն թարգմանվի սցենարը, ինչը վստահել կարող եմ միայն դրամատուրգի:

_Իսկ հայերնիքում այժմ ինչո՞վ ես զբաղված, դեռ համագործակցո՞ւմ ես  «32 production»-ի հետ:

_Եկավ ժամանակ, երբ հասկացա, որ ավելին կարող եմ քան կոմերցիոն կամ «պոպկորնային» նախագծերի համար սցենար գրելը, ես գոհ չէի նրանից ինչ անում էի ու սկսեցի զբաղվել այն ամենով ինչն ինձ իսկապես դուր էր գալիս: Կոմիտասն իմ տարերքն է ու ես իմ ընկերոջ`Տարիել Բիշարյանի հետ սկսեցի հավաքել այն բոլոր փաստերը, որ կա նրա մասին. դա բարդ ու ծավալուն աշխատանք էր, սակայն սցենարը ավարտեցի,  ստացանք մշակույթի նախարարության նախնական համաձայնությունը ֆիլմի ֆինանսավորման համար, ինչպես Արսինե Խանջյանի հավանությունը. Հայաստանից ականավոր արվեստագետներ, երաժիշտներ ֆիլմում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը հայտնեցին… թվում էր պետք է սկսեինք նկարահանումները, սակայն հանկարծ փոխվեց Մշակույթի նախարարության որոշումը, ֆիլմը մնաց առանց հովանավորության և աշխատանքները դադարեցին: Բայց ես չեմ հրաժարվել Կոմիտասի մասին խաղարկային փաստավավերգրական ֆիլմ ունենալու մտքից, և ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի հետ  անպայման կնկարահանենք այդ ֆիլմը:

Իսկ այժմ հայոց մեծերին նվիրված ֆիլմաշարի սցենարի վրա եմ աշխատում, որը պակաս կարևոր չէ ինձ համար:

_Եթե կարելի է մանրամասնիր ինչո՞վ է այդ ֆիլմաշարը տարբերվելու հայոց մեծերի մասին պատմող մյուս հաղորդումներից:

_Այս ֆիլմաշարը կստիպի նորովի ընկալել ու հասկանալ մեր  ազգի ականավոր ներկայացուցիչներին. Հիմանական տարբերությունը կլինի այն, որ մեր ֆիլմերում մարդիկ կտեսնեն թե ովքեր են նրանք այսօր, որքանով են գնահատված: Օրինակ Տերյանի մասին պատմող ֆիլմում, մենք նրա թոռան` Գրիշա Տերյանի միջոցով բացահայտել ենք նաև  այն բոլոր վայերը, որտեղ Տերյանը սիրում էր խմել, գիշեր անցկացնել: Բոլոր գրողները, հանճարները բացայտված են լրիվ այլ տեսանկյունից:

_Ե՞րբ եք նախատեսում ֆիլմաշարի թողարկումը:

_Անկեղծ ասած, նախապատրաստական աշխատաքներն ավարտված են, մնում է լուծվեն նաև տեխնիկական խնդիրները, որ ժամին և որ հեռուստատեսությամբ հեռարձակել: Հուսով ենք շուտով հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել, գնահատել, նորովի ճանաչել մեր  հայտնի մեծանուններին:

 

Զրուցեց Սուսի Միսակյանը

 

 

 

loading...

Նմանատիպ նյութեր