Նկարների ցուցահանդես Արագածավան գյուղում

14900400_142916662844248_7863653731039261193_nԱյսօր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում տեղի ունեցավ նույն գյուղի Գեղարվեստի Կենտրոնի սաների նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը, ինչպես նաեւ մշակույթի տան տնօրեն Կարեն Ալեքսանյանը:

Հյուրերը մեծ հետաքռքրությամբ էին դիտում թե՛ ավագ, թե՛ միջին, եւ թե՛ կրտսեր խմբի երեխաների աշխատանքները։ Մասնակիցները նույնպես շատ ոգեւորված էին եւ հուզված, գեղարվեստի դպրոցի տնօրեն Գ.Գեւորգյանի հետ միասին։ Վերջինս Amsagir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի լրանում է կենտրոնի 15 տարին: Ներկա գտնվողներին Գ.Գեւորգյանը ներկայացրեց Գեղարվեստի Կենտրոնի անցած ուղին, սաների գրանցած հաջողությունները տարբեր մրցույթներում:

Երեխաները ստացան բազմաթիվ նվերներ գյուղապետարանի, համայնքի անհատ ձեռներեցների եւ Սեդա Մանուկյանի կողմից:  Նվերներով էր եկել նաեւ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ գեղարվեստի դպրոցի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով, նման միջոցառումները շարունակական կլինեն, մյուս անգամ ՝ավելի մեծ մասշտաբով:

Amsagir.am-ը զրուցեց նաեւ ներկա գտնվող հյուրերի հետ։ Նրանք միաբերան գովեստի խոսքեր էին ասում սաների աշխատանքների վերաբերյալ։ Ցուցահանդեսի վերջում բոլորը իրենց շնորհակալությունը հայտնեցին Գ.Գեւորգյանին իր և իր սաների կատարած քրտնաջան աշխատանքի համար։

Amsagir.am-ը նույնպես շնորհավորում է Գ.Գեւորգյանին.եւ գեղարվեստի կենտրոնի սաներին, մաղթելով նրանց կանաչ ճանապարհ։

Անի Միսակյան

loading...

Նմանատիպ նյութեր