Արշակ Սեմիրջյան. “ՀՈԳՈՒ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ”

lonely-man-free-screensavers-74000

 

 

 

 

 

 

 

Խնջույքի սեղանն արդեն բացել եմ,

Բայց դեռ ինքս եմ ինձ ընկերակցում,
Բոլոր-բոլորին սիրով կանչել եմ,
Տալու եմ հոգու hյուրասիրություն:
Թող աղն ու հացը սեղանին լինեն,
Այդպես էլ լավ է, պետք չէ էլ ոչինչ,
Թող որ սեղանն իմ հարգանքով լցնեն,
Թող լինեն անկեղծ ու սրտերով ջինջ:
Ես միայն այդպես երջանիկ կզգամ,
Ու որպես ընկեր կյանքում պիտանի,
Իմ հոգու վերջին թրթիռն էլ կտամ,
Որ ընկերը իմ երջանիկ լինի:
Թող մեր սրտերը իրար հպվելով,
Բաժակներ դառնան՝ կենացներ ասեն,
Մեր հոգիները անվերջ սիրելով,
Նորից խենթ ժպտան, քնքուշ երազեն:
Եվ բաժակներով խմենք մաքրություն,
Ու աղն ու հացն էլ մեզ անուշ լինի,
Անվերջ ճաշակենք կատարելություն,
Թող երբեք այս խենթ պահը չկանգնի:
Բայց սեղանի մոտ մենակ եմ նստած,
Հյուրասիրում եմ ինձ աղն ու հացը,
Ես իմ մտերիմ ընկերը դարձած,

Խեղդում եմ հոգուս ոռնացող ճիչը:

Մի տարօինակ թակոց եմ լսում,
Կարծես երազ էր այդ խենթ վայրկյանը,
Ընկերներիս էի մեծ հույսով սպասում,
Բայց հյուր էր եկել՝ մոլորված շունը:
2008թ

loading...

Նմանատիպ նյութեր