Գեղեցկության գինը

Խորհուրդ. Կոսմետիկա ընտրելիս, նախապատվությունը տվեք  փաթեթավորված փակ սրվակներին: Այնտեղ քիչ օդ է ներթափանցում, իսկ դա նշանակում է ներսում մանրէները քիչ են, և  շատ կոնսերվանտներ ավելացնելու կարիք չկա:

Խորհուրդ. Դիմափոշի կամ կրեմ ընտրելիս կարդացեք բաղադրությունը:  Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս գնել սինթետիկ հիմք պարունակող միջոցներ: Դրանց բաղադրության մեջ առաջին տեղում պետք է լինեն. նեյլոնը, սիլիկոնը կամ դեմիտիկոմը:

Խորհուրդ. Դիմափոշի,  կարմրաներկ կամ սպիտակեցնող կրեմ գնելիս ուշադրություն դարձրեք, արդյոք պարունակում է տիտանի դիոքսիդ: Լավ է, եթե այն նշված է ամենավերջում: Դա նշանակում է, որ բաղադրության մեջ դիոքսիդը ամենքիչն է:

Խորհուրդ. Թարթիչների սևաներկ կամ ստվերաներկ գնելուց առաջ, կարդացեք բաղադրությունը: Հիշեք, թիթղոնը  և պրոպիլենգլյուկոլը կարող են ալերգիա հրահրել կամ վնասել կոպերի նուրբ կաշին:

Խորհուրդ. Եթե դուք ուզում եք երկարացնել թարթիչները, ընտրեք սիլիկոնե խոզանակով սևաներկ: Իսկ ծավալ է տալիս մազախավով խոզանակը:

Խորհուրդ. Դեզոդորանտ գնելիս կարդացեք բաղադրությունը: Հիշեք, զգայուն մաշկ ունեցողներն ավելի լավ է ընտրեն սովորական դեզոդոր՝ առանց ալյումինի շերտի:

Խորհուրդ. Եթե հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա ունեք կամ զգայուն մաշկ ունեք, անտրեք դեզոդորանտ, որը չի պարունակում տրիկլոզան:

loading...

Նմանատիպ նյութեր