Image default
Ես և Նա

Կա արդյո՞ք ժամկետ սիրո համար

Կա արդյո՞ք ժամկետ սիրո համար: Այո, իրականում կա ժամկետ, չէ որ հնարավոր չէ անընդհատ “այրվել” , անհնար է սիրով այրվել 50 տարի: Գալիս է ժամանակ այդ հուրը սկսում է մարել: Մեկի մոտ դանդաղ, մյուսի մոտ արագ: Անհնար է այդ մեծ հրդեհը, որը առաջանում է նորաստեղծ զույգերի մոտ պահպանվի ողջ կյանքում:  Սովորաբար այն սկսվում է կրքից, երևի շատերը գիտեն` ինչ է կիրքը, երբ պոկում են շորերը, երբ մարմնով էլեկտրական հոսանք է անցնում, մաշկը լարված է, բոլոր զգայարանները սրված են, հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում: Կես տարի անց մարմիը դառնում է ավելի սովորական: Բայց ամեն դեպքում հետաքրքիր է զբաղվել սեքսով, ամեն դեպքում դեռ իրար տեսնելուց ցանկություն է առաջանում: Եթե մենք խոսենք ամուսնության մասին, ապա մեկ տարվա ընթացքում տղամարդու մոտ պահպանվում է ցանկությունը: Կնոջ մոտ այդ ցանկությունը սկսում է մարել մոտավոր 6 ամսից հետո: Եվ քանի որ կինը սիրում է ականջներով և ոչ մարմնով, ապա տղամարդը կարող է պահպանել նրա մոտ այդ ցանկությունը: Երեք տարվա համատեղ կյանքից հետո կիրքը սովորաբար ավելի է մարում և ամեն ինչ դառնում է սովորական, ամենօրյա: Ապրում են միմյանց հետ` ընդունելով, որ մենք սիրում ենք մեկս մյուսին: 12- 15 տարի հետո անխուսափելիորեն առաջ է գալիս սառեցումը: Ամենակարևորը դա հարգանքն է, վստահությունը և սերն է դեպի զուգընկերը: Որովհետև եթե դու սիրում ես, ապա դու չես ցանկանում տխրեցնել: Եթե դու սիրում ես, դու ցականում ես լինել նրա կողքին:
Սա ընդհանուր տվյալներ էին, սակայն գիտնականները պարզել են, որ չգիտես ինչպես, բայց կան զույգեր որոնց մոտ կիրքը` այդ կրակը, հուրը տևել է մինչև երեք տարի: Իսկ ամեանաուշագրավն էլ այն է, որ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտել են իրենց համար զարմանալի մի փաստ 13 տարի ամուսնացած մի զույգ, որոնք ունեն երեք երեխա, միմյանց տեսնելիս նրանց մարմինների միջև անցնում է այն նույն էլեկտրական հոսանքը ,որը հանդիպում է միայն նոր ձևավորվող զույգերի մոտ միայն առաջին 6 ամիսներին ընթացքում:
Ըստ այդ զույգերի, գաղտնիքը նրանում է, որ իրականում նվիրվել ու սիրել են, միշտ ամեն հարցում եղել են անկեղծ և ամեն ինչ արել են որպեսզի ամեն օրը անցնի հետաքրքիր և առանց ձանձրույթի:

AreWera.ru

loading...

Կարդացեք նաև

Վարժություններ իդեալական սեքսի համար

Սուսի Միսակյան

Կանանց 10 տիպ, որոնցից փախչում են տղամարդիկ

admin

Աչքերի գույնը և ցավը

Սուսի Միսակյան