Image default
Հասարակություն Մանկական

Գոյություն ունի՞ արդյոք Ձմեռ Պապը. Խորհուրդներ ծնողներին մանկական հոգեբանից

նվեր Ձմեռ ՊապիկիցՇատ ծնողներ ոչ մի վատ բան չեն տեսնում նրանում, երբ իրենց երեխաները հավատում են Ձմեռ Պապիի մասին լեգենդին: Սակյան կան նաև այնպիսի ծնողներ, որոնք համառորեն հանդես են գալիս այդ ավանդույթի դեմ:

Չխոսելով արդեն հարցի կրոնական կողմի մասին նրանք կարծում են, որ անթույլատրելի և հնացած սովորություն է ստիպել երեխային հավատալ գոյություն չունեցող երևույթների:

Նրանք կարծում են, որ փոքրկը դրանից ավելի երջանիկ չի դառնա, այլ լոկ ավելի երկար ժամանակ կմնա մանկամիտ և շփացած, և վաղ թե ուշ հասկանալով, ր իրեն խաբել են, դառնորեն կհիասթափվի: Եվ նա կսկսի կասկածանքով վերաբերվել նար իր ծնողների մյուս հավատացումներին:

Այդ ամենը շատ համոզիչ է թվում, սակայն իրականում սխալ է:

Այն ծնողները, որոնք Ձմեռ Պապիի գոյությունը ժխտելու գործում այդքան իրատեսորեն են տրամադրված, ջանք ու եռանդ չեն  գործադրում, որպեսզի պայքարեն երեխայի միանգամայն անհավանական այլ պատկերացումների դեմ, որոնցով լի առօրյա կյանքը:

Երեխաները սիրում են երևակայել, և ամենակարևորը նրևանք ՊԵՏՔ Է երևակայեն, քանի որ դա սեփական անձի մասին պատկերացում կազմելու ամենահուսալի եղանակներից մեկն է:

Հասկանալի է` կարելի ` առարկել, երևակայությունը` երևակայություն, բայց վատ է երբ երեխան չափից շատ է հավատում դրան:

Բայց արդյոք նա, երբ խաղում է մեծի նման է մտածում:

Ըստ էության, նրա գիտակցության մեջ դեռևս ոչ մի տարբերություն չի դրվում հավատի և երևակայության միջև:

Երբ մեր երեխան Ձմեռ Պապին նայում մանկական միամիտ հայացքով ու հավատում է այն ամենին, ինչ պատմում ենք նրա մասին: Մենք կարող ենք բացատրել, որ դա ոչ թե իսկական Ձմեռ Պապի է, այլ պարզապես հնարովի բան, հագուստները փոխած քեռի և նա մեզ կհավատա:

Բայց ինչ տեղի կունենա նրա հետը,  երբ տեսնի, թե Ձմեռ Պաով ինչպես են ուրախանում մյուս երեխաները, և նրա մասին խոսելիս ինչպես են փայլում նրանց աչքերը:

Մենք, իհարկե, կարող ենք համոզել նրան, որ ընդունի մեր տեսակետը, բայց միանգամայն հնարավոր է, որ Ձմեռ պապի գոյությունը ժխտելը տարեկիցների շրջանու, վնասի նրա հեղինակությանը:

5 տարեկան երեխայի համար համընդհանուր ճանաչման արժանացած ավանդույթը խախտելը դժվար է:

Եթե այդ խնդիրը զուր տեղը չբարդացնենք և թույլ տանք, որ որ փոքրիկը հավատա Ձմեռ Պապի գոյությանը, մենք նրան իր տարեկիցներից ավելի մանկամիտ չենք դարձնի, ընդհամենը կխանգարենք մասնկացել ընդհանուր տոնին:

Այն պնդումը, թե իբր ամանորյա նվերների սպասելը երես է տալիս երեխային, ճիշտ է միայն այն դեպքում, երբ դրանք չափազանց շատ են: Նույնը վերաբերվում է նաև ծննդյան օրվան և մյուս տոներին: Բացի այդ երեխաները չափից ավելի պահանջկոտ են դառնում միայն այն դեպքում, երբ սկսում են հասկանալ, որ իրենց համար ոչ թե Ձմեռ Պապն է նվերներ բերում այլ մենք: Բայց մեզ ամենից շատ անհանգստացնում է այն, որ երեխաները երբ հասկական, որ մենք խաբել ենք իրենց կարեղ են տառապել, թաքցնել վիրավորանքն ու այլևս չհավատալ մեզ:

Այնուամնեայնիվ, ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել թեկուզ մի երեխայի, որն իմանալով, որ Ձմեռ Պապը հորինված է այդպես հիվանդագին ընդունի այդ նորությունը:

Մեծահասակները չափազանցնում են վտանգը:

Ավելի հաճախ տեղի է ունենում պարզագույն մի բան, փոքրիկը ճշմարտությունն իմանում է ընկերներից: Սկզբում նա զայրանում ու չի ընդունում, բայց աստիճանաբար սկսում է գիտակցել, որ աշխարհին պետք է նայել հասուն մարդու աչքերով: Եվ ահա նա Ամանորից շատ առաջ, սկսում է հետաքննություն կատարել, քիթը խոթում է այս ու այն տեղ և ի վերջո, ապացույցներ է հայտնաբերում, որ իսկական բարերաները մենք ենք ` ծնողներս:

Երեխան միանգամից չի խոստովանում, որ հայտաբերել է մեր գաղտնիքը, այլ մեկուսի հպարտանում է, որ այդքան խորաթափանց է :

Լավագույն այն է որ նա այդ հայտանգործությունը կատարի 7 տարեկանում:

Ձմեռ Պապի մասին հեքիաթի հետ կապված միակ վտանգն այն  բարոյախոսական նպատակներով շահագործելն է: Եթե մենք սկսենք սպառնալ և նախազգուշացնել, թե Ձ,եռ Պապը միայ նխելոք երեխաների է նվերեն բերում, ապա կարող ենք հուզել նրան  և ակամա կստիպենք, որ երազի այնպիսի մեծ նվերների մասին, ինչպիսի մենք նրան երբեք չենք կարող տալ:

Ի վերջո, երբ երեխան չի հավատում Ձմեռ Պապի մասին հեքիաթին, պետք է սովորեցնել, որ նա ինքը նվերներ պատրաստի: Թող հասկանա, որ նվիրելն ավելի հաճելի է քան նվեր ստանալը:

                                                        Ալան Ֆրոմ

loading...

Կարդացեք նաև

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

admin

Արմավիր քաղաքն ու իր մշակութային կյանքը

Սուսի Միսակյան

«Փալանչոն» Հանքավանում

Սուսի Միսակյան