Image default
Հասարակություն

Գրական-ստեղծագործական և Լուսանկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ

Երևանի քաղաքապետարանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը  հայտարարում է «Ես զավակն եմ քո, Հայաստան» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթ` նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ամյակին:

  • Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 16-25 տարեկան քաղաքացիներ, ովքեր ՀԳՄ անդամ չեն:
  • Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել մինչև 5 ստեղծագործություն` չափածո կամ արձակ:
  • Ստեղծագործությունները ներկայացնել առանց ստորագրության /կից` փակ ծրարով ներկայացնել հեղինակի ազգանուն, անուն, հայրանուն, հասցե և հեռախոս/:
  • Ստեղծագործություններն ընդունվում են Ավ. Իսահակյանի անվան ԿԳի Հասարակական կապերի և միջոցառումների բաժնում մինչև 2011թ. հոկտեմբերի 1-ը:
  • Մրցույթն ամփոփվելու է 2011թ. հոկտեմբերին, ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակներում:
  • Մրցույթի համար սահմանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ և նվերներ:

«Իմ Հայաստան»

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ    ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ   ՄՐՑՈՒՅԹԻ

Երևանի քաղաքապետարանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿը և

«ԼՈՌՎԱ ՁՈՐ» հայրենակցական միությունը հայտարարում են «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ` նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  20-ամյակին:

  • Մրցույթի կարգախոսն է. «Ճանաչենք մեր հայրենիքը»
  • Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 15-30 տարեկան քաղաքացիներ:
  • Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել մինչև 5 լուսանկար ` 35×25 չափի:
  • Լուսանկարները ներկայացնել առանց ստորագրության /կից` փակ ծրարով ներկայացնել հեղինակի ազգանուն, անուն, հայրանուն, հասցե և հեռախոս/:
  • Մրցույթի աշխատանքները ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը:
  • Մրցույթն ամփոփվելու է 2011թ. հոկտեմբերին, ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մրցույթի համար սահմանվում են հետևյալ մրցանակները.

1-ին կարգի մրցանակ –       1-ին կարգի դիպլոմ, մրցանակ

2-րդ կարգի մրցանակ –       2-րդ կարգի դիպլոմ, մրցանակ

3-րդ կարգի մրցանակ –       3-րդ կարգի դիպլոմ, մրցանակ

 

loading...

Կարդացեք նաև

Ինտերնետի վերանալու հավանականությունը. Մասնագետների կանախատեսումները

Սուսի Միսակյան

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Սուսի Միսակյան

Մանակապիղծի հիմնադրած ուսմունքը. «Եհովայի վկաներ»