Image default
Հասարակություն

Գրասենյակային աշխատանքի բարդությունները

Դուք ավարտել եք ուսումը և փնտրում եք աշխատա՞նք:

Երիտասարդների մեծ մասը ձգտում է օֆիսային, «թեթև» աշխատանք: Իսկ մասնագետները  այն երիտասարդներին, ովքեր նոր են մուտք գործելու այդ ոլորտ զգուշացնում են «նստակյաց» աշխատանքի բացասական կողմերը:

5 հիվանդություններ, որոնք առաջանում են օֆիսային աշխատանքից. իրազեկ եղեք և կանխարգելեք, քանզի այսպիսի հիվանդությունները առաջացնում են լուրջ հետևանքներ:

1. Ավելորդ քաշ և շատակերություն: Կարելի է խուսափել  աշխատանքի ընթացքում 15 րոպեանոց  զբոսանքի և թեթև մարմնամարզության միջոցով:

2. Ալերգիա : Առաջանում է գրասենյակային սարքավորումների զանազաց թունավոր նյութերից: Այդ պարագայում ուսումնասիրեք ձեր աշխատասենյակը, ապա նախօրոք խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտության դեպքում օգտագործեք դեղամիջոցներ զգայուն քթերի համար:

3. Ակնային հիվանդություններ: Ոչ միայն համակարգչով երկարատև աշխատանքն է աչքերի համար շատ վնասակար , այլև երբ ոչ մաքուր ձեռքերով տրորում են հոգնած աչքերը: Ուշադրություն դարձրեք անգամ մանրուքներին:

4.. Պարանոցի և մեջքի ցավեր: Պատճառը մի դիրքում երկար ժամանակ նստած մնալն է. մի բան ինչից չես խուսափի գրասենյակային աշխատանքում: Կրկին միայն կփրկեն մարզանքները:

5. Հոգնածություն և անտարբերություն: Այս պարագայում ձեզ  կօգնի շարժումը, մաքուր օդը, ակտիվ հանգիտն ու 3-4-օրյա արձակուրդը:

Ձեզ առաջարկվող գրասենյակային աշխատանքի պայմանների հետ ուսումնասիրեք նաև այս խնդիրները:

 

 

loading...

Կարդացեք նաև

Որ երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք

admin

Հայաստանի կազակները` IV համաշխարհային կազակական կոնգրեսի մասնակիցներ

admin

Վարդավառը Գառնու տաճարում (ֆոտոշարք)

admin