Image default
Հասարակություն

Դատական քաշքշուկ 20 դոլարանոցի համար

Ամերիկյան իշխանությունները Ֆիլադելֆիայի մի բնակչուհուց բռնագրավել են 20-րդ դարի հազվագյուտ ամերիկյան մետաղադրամներ, որոնք ամերիկուհին հայտնաբերել է բանկային պահոցում, հոր մահից հետո:

20 դոլարանոց ոսկեդրամները, որոնք կոչվում են «Կրկնակի Արծիվ»,  թողարկվել են 1933 թվականին, սակայն չեն դրվել շրջանառության մեջ, ինչը դատարանին հիմք է տալիս ենթադրելու որ դրանք գողացվել են: Այդ մետաղադրամները աշխարհում ամենահազվագյուտ մետաղադրամներից են, որոնց համար կոլեկցիոներները պատրաստ են վճարել միլիոններ: Այդ մետաղադրամները 1933-ից հետո ոչնչացվել էին այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով Ամերիկայում դադարեցվել էին ոսկեդրամների շրջանառությունը:

Սակայն մի քանի մետաղադրամներ հնարավոր էր եղել պահպանել: Դրանցից երկուսը այժմ գտնվում են թանգարանում, մեկը, որը ժամանակին պատկանել էր Եգիպտոսի թագավորին վաճառվել է ավելի քան 7.5 միլիոն դոլարով: 10 մետաղադրամ պարզապես անհետացել էին… և հայտնվել Ջոան Լանգբորդի բանկային պահոցում:

Ջոան Լանգբորդի հայրը եղել է ոսկերիչ, ինչը ամերիկյան իշխանություններին հիմք է տալիս ենթադրելու ու ինչ որ մեկը, 70 տարի առաջ դրամատնից գողացել է այդ ոսկեդրամները նրա պատվերով: Այս ենթադրությանը դեմ է Ջոանը, ում կարծիքով մետաղադրամները կարող էին հայտնվել հոր մոտ այլ ձուլածո ոսկու հետ, միանգամայն օրինական ճանապարհով: Ի պատասխան դրան Ֆինանսների նախարարությունը նշում է որ բանկային պահոցը վարձակալվել է հոր մահից հետո, ինչը կասկածի տակ է դնում ձուլակտորնի հետ կապված տեսությունը: Այժմ ոսկեդրամները գտնվում են Ֆորտ-Նոկսի պահոցներում, մինչև որ դատարակը կորոշի թե ում են իրականում պատկանում այդ «միլիոնները»:

loading...

Կարդացեք նաև

Հայերի սիրած մուլտֆիլմները

Սուսի Միսակյան

Ցեղասպանություն

admin

Արփայի կիրճում ՀԵԿ են կառուցում

admin