Դեկտեմբերի 19-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր հնարավոր է` ձեր գաղտնիքներից շատերը բացահայտվեն ինչը կողմնակի խոսակցությունների առիթ կհանդիսանա: Ձեզ, իհարկե, պետք չեն նման շշուկներ, այնպես որ` աշխատեք այնպես անել, որ ավելորդ ուշադրության կենտրոնում չհայտնվեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր մասին այնպես հոգ կտանի, որ դուք ձեզ շատ նուրբ տիկնիկ կզգաք: Բայց աշխատեք չսովորել այդ կարգավիճակին, քանի որ նա միշտ այդպիսին չի լինելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ նեղացկոտ կլինի: Ընդ որում` նա շատ պատահական կնեղանա ինչ-որ բանից եւ դուք չեք հասկաա, թե ինչն է նրա տրամադրության պատճառը: Աշխատեք, ամեն դեպքում, պահել բարձր տրամադրություն: Գուցե, նրան էլ վարակեք ձեր դրական տրամադրվածությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե այսօր ցանկանաք գրավել հաառակ սեռի որեւիցե ներկայացուցչի ուշադրություն, դրա համար բավական կլինի նաեւ ձեր անկեղխ ժպիտը: Աշխատեք չխնայել այն եւ, միգուցե, հենց այսօր բախտը փոխադարձաբար ձեզ կժպտա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աշխատեք չմտածել ձեր վաղվա օրվա մասին: Միեւնույն է, այսօրվա եւ վաղվա միջեւ ոչ մի տրամաբանական կապ չեք կարողանա գտնել: Ձեր սիրելիին էլ համոզեք, որ շատ չտարվի ապագայով:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին շատ քիչ կվտահեք, թեպետ նա ոչ մի այնպիսի քայլ չի արել ձեր անվստահությանն արժանանալու համար: Աշխատեք շատ չճնշել նրան, քանի որ վաղը կարող է փոշմանեք ձեր այդ վերաբերմունքի պատճառով:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կայցելեն հուշերը: Դուք կհիշեք, թե որքան ուրախ էիք ձեր նախկին սիրելիի հետ, անգամ, եթե հիմա ձեր կյանքում ամեն ինչ լավ է: Լսեք տխուր երաժշտություն, դուրս հանեք էմոցիաներն ու վերադարձեք ներկա: Այն ձեզ մոտ, իսկապես, հրաշալի է…

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր չեք ցանկանա սիրելիի հետ քննարկել ձեր անձնական կյանքի դժվարությունները, թեեւ նա ամեն կերպ խոսակցությունը դրան կբերի: Եթե իսկապես տհաճ է խոսել այդ մասին, հիշեցրեք սիրելիին, որ դուք անձնական մտքերի իրավունք ունեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ ինչ-որ բանով կվախեցնի, ընդ որում` դա նրան կհաջողվի: Հնարավոր է` նա, պարզապես, ցանկանում է կատակել այդ ձեւով: Եթե անգամ հասկանաք, որ դա կատակ էր, աշխատեք շատ չբարկանալ նրա վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե ձեր սիրելին շատ թույլ անձնավորություն է, այսօր ճիշտ ժամանակն է քայլեր ձեռնարկել եւ փոքր-ինչ փոխել նրան: Եթե զգաք, որ դա ձեզ չի հաջողվում, լավ մտածեք` արդյոք արժե՞ կյանքը կապել նման անձնավորության հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե ունեք հումորի լավ զգացում, ապա այսօր փորձեք այն պրակտիկորեն կիրառել սիրելիի հետ շփման ժամանակ: Նա շատ կգնահատի այն փաստը, որ իր կողքին կա այնպիսի մի անձնավորություն, որը ցանկացած պահի պատրաստ է ծիծաղ պարգեւել իրեն:

ՁԿՆԵՐ

Եղեք ուշադիր: Հնարավոր է` այսօր ձեր դուռը թակի, իսկական, երջանկությունը: Նա կժպտա ձեզ եւ մեղմ քայլերով կմտնի ձեր անձնական կյանք:

loading...

Նմանատիպ նյութեր