Image default
Զարմանազան

Դժբախտություն հանուն գեղեցկության

Դուք դժգոհո՞ւմ եք ձեր քաշից, ձգտում եք ունենալ բարակ իրա՞ն, սլացիկ կառուցվա՞ծք: Մինչ դիետաների դիմելը կարդացեք այս պատմությունը:

Երկվորյակները սկսեցին մրցակցությունը, երբ ընդհամենը 11 տարեկան էին. Յուրաքանչյուրը ուզում էր մյուսից ավելի բարեկազմ երևալ: Հիմա նրանց կյանքի համար պայքարում են բժիշկները:

Այդ սարսափելի մրցակցության պատճառը դարձավ  Կետի և Մերի Քեմբելների հոր անզգույշ նկատողությունը այն մասին, որ աղջիկները «լցվել» են:

-Այդ ժամանակ մենք պայմանավորվեցին, որ ամենինչ կանենք միայն թե ազատվենք ատելի ազդրերից և մի որոշ ժամանակ առհասարակ հրաժարվում էինք սնունդից-,պատմում է Կետին:

-Ես ուղղակի չէի հանդուրժում, որ քույրս կարող էր ինչ-որ բան ինձանից լավ անել,- խոստովանում է Մերին,-Դրա համար, երբ տեսա քույրս արագ նիհարում է անում էի ինչ հնարավոր էր, միայն թե հասնեի ուզածիս: Ես, բառացիորեն, անկառավարելի էի:

Երկար ժամանակ աղջիկները հրաժարվում էին լսել հարազատներին, ովքեր փորձում էին համոզել, որ այդ մրցակցությունը ոչ միայն իրենց  առոզջության այլև կյանքին էր վտանգ սպառնում:

-Իմ մոլի համառության պատճառով ես կորցրեցի իմ սիրելիին, աշխատանքս, ի վերջո նաև ապագաս:  Ես հիմա չունեմ սեփական մազեր և միայն ժամանակավորապես կարող եմ լքել հիվանդանոցը, քանզի գտնվում եմ մշտական վերահսկողության տակ: Բժիշկներն արդեն ինձ ասել են, որ իմ սիրտը յուրաքանչուր վայրկյան կարող է կանգ առնել,- արցունքները մի կերպ զսպելով պատմում է Կետին:

Աղջիկները չկարողացան ազատվել հիվանդությունից, անգամ բժշկի դիմելուց հետո:

Այժմ քույրերը նույնպես դիպլոմավորված բժիշներ են, սակայն ամբողջ վնասը հասկանալով հանդերձ, նրանք  այլևս ոչինչ անել չեն կարող:

Մերիի ու Կեյտի հարազատները ոգևորվում են միայն նրանով, որ զույգերը չեն հանձնվում, այլ շարունակում են պայքարել հանուն կյանքի: