Image default
Հասարակություն

Երգի հանրահավաք

Այսօր կայացավ Հայֆոն շարժման երգի հանրահավաքը ,այս անգամ կազմակերպված Ավա Քոչարյանի կողմից,  որը բացառապես կապ չուներ Ազատության հրապարակի հանրահավաքի հետ:

Այս շարժումը չի պատկանում որևէ կուսակցության:

Շարժման հիմնադիր անդամների կազմը ստեղծվել է «Միտք» վերլուծական կենտրոնի լրագրողական դասընթացների շնորրհիվ, որտեղ ձևավորվեց հայ լրագրողների մի խումբ` հայկական ազգային մշակույթը` մասնավորապես երգն ու պարը:

Հայֆոն շարժման նպատակը հայ ազգային երգը, երաժշտությունը և պարերը պրոպագանդելն է:

Այսօր այդ առիթով արդեն հինգերորդ անգամ հավաքվել էին լրագրողները, ազգային երաժշտության սիրահարները, իսկ  հյուրերն էին օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանը և Աննա Մաիլյանի աշակերտուհիները, ովքեր  ներկաներին ծանոթացրեցին Կոմիտասի, Շնորհալու, Հեքիմյանի ստեղծագործություններին:

Հայֆոնի հանրահավաքներին մի քանի անգամ մասնակցել է նաև Սասուն համույթի ղեկավար  Անդրանիկ Մանուկյանը:

Լրագրողները պրոֆեսիոնալ երգչախումբ ստեղծելու մտադրություն չունեն, սակայն պատրաստվում են համշենական երգերը ձայնասկավառակով տարածել, թե ում կատարմամբ դեռ պարզ չէ:

Բացի այդ ազգային երգերին ծանոթացող լրագրողները պատրաստվում են սեպտեմբերից այցելել դպրոցներ և աշակերտներին ուսացանել ազգային պարն ու երգը:

Մնացած ծրագրերի մասին Ավա Քոչարյանը դեռ ոչինչ չցանկացավ հայտնել:

Մնում է հուսալ, որ բոլոր հանրահավաքները կլինեն այսքան բարի ու ուսուցանող:

 

Սուսի Միսակյան

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես ուշադրությունը շեղելու միջոց է

admin

Ի՞նչ են առաջարկում շրջանավարտներին

Սուսի Միսակյան