Image default
Հասարակություն Մանկական

Երեխաները երեխաների համար

Արդեն 5-րդ  տարին է, ինչ “Զանգակատուն” ԲՀԿ  Մեծամորի  “Սբ Ղազար” համայնքային  զարգացման կենտրոնը  ամառային արձակուրդների օրերին  կազմակերպում է “Երեխաները երեխաների համար” մշակութային շաբաթ, որի ընթացքում  Մեծամորի և շրջակա գյուղերի երեխաները   Մեծամորի մշակույթի տանը  դիտում են “Փալանչո” տիկնիկային  թատրոնի ներկայացումները և ունկնդրում կենտրոնի “Արևածաղիկ” երգչախմբի համերգը: Իսկ միչև դահլիճ մտնելը, հանդիսատես երեխաները դիտում են կենտրոնի նկարչական  խմբակի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը: Ամեն տարի այս ձեռնարկին մասնակից  են  լինում  մոտ  1500 երեխաներ:

Այս տարի մշակութային շաբաթի  հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին` օրհնությամբ  Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի:

Միջոցառման իմֆորմացիոն հովանավորն էր Ամսագիր.am-ը:

 

[slideshow auto=”on” thumbs=”on”]

 

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

Ինչպես ճիշտ շփվել համացանցում

Սուսի Միսակյան

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի

admin

EXPO 2011 միջազգային ցուցահանդես

admin