Երեխան հեռուստացույցի մոտ

Այսօր հեռուստացույցը և համակարգիչը այնքան են արմատացել մեր կյանքում, որ հաճախ միացրած են լինում առավոտից մինչև ուշ երեկո: Մի մասը միացնում է հեռուստացույցը որպես հետնահենք, ուրիշները ամբողջությամբ ընկղմվում են հեռուստաաշխարհի մեջ և դուրս բերել իրենց այնտեղից շատ դժվար է: Երեխաները շատ շուտ են սկսում նայել հեռուստացույց:
Եթե երեխաները չափից շատ ժամանակ են անց կացնում հեռուստացույցի մոտ, դա պետք է անհանգստացնի ծնողներին՝ նշանակում է, որ երեխան զբաղմունք չունի:
Հեռուստացույցը բացասական է ազդում առողջության վրա: Երեխաների հոգեկան կառուցվածքի վրա ազդում է ռեժիսորների կասկածիլի նորամուծությունները՝դաժանությունը, արյունը, որը անընդհատ հոսում է հեռուստաէկրաններից, սպանությունները: Այս ամենը ձևավորում է անբնական վերաբերմունք մահի հանդեպ: Նույնը կարելի է ասել սեռերի միջև հարաբերություններին, որոնք նույնպես կրկնօրինակվում են հեռուստահերոսներից:
Ֆիզիկական առողջությունը նույնպես տուժում է: Կառճատեսությունը համատարած բնույթ է կրում: Հեռուստաէկրանին նայելուց լարվում են աչքերը, իսկ եթե դա երկար է տևում աչքերի ծանրաբեռնվածությունը դառնում է չափից ավելին: Եթե չձեռնարկել միջոցներ, ապա տեսողության հետ խնդիրները անխուսափելի կդառնան:
Այսօր հեռուստացույցը դուրս է մղում գիրք կարդալը, իսկ դրա հետևանքով դանդաղում է զարգացումը, մտածելու ունակությունը: Հեռուստացույցի կամ համակարգչի մոտ չափից շատ ժամանակ անց կացնելը բերում է նրան, որ երեխաները դադարում են ճիշտ կողմնորոշվել իրական կյանքում, քիչ են շփվում հասակակիցների հետ: Այդպիսի դրվածքը կարող է բերել կախվածության վիրտուալ կյանքից:
Իհարկե, առանց հեռուստացույցի կամ համակարգչի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից կյանքը, խոսքը գնում է չափի մասին: Փոքր երեխաները հեռուստացույցի մոտ կարող է գտնվել 1-2 ժամից ոչ ավել, դեռահասները՝ մինչև 4 ժամ: Հարկավոր է զբաղմունք գտնել՝ ցբաղվել սպորտով, երաժշտությամբ, այցելել լողավազան:
Հեռուստացույցը և համակարգիչը պետք է ծառայեն զարգացմանը՝ փոքր երեխաներին առաջարկեք նայել մուլտֆիլմեր, ավելի մեծերին՝ կրթական հաղորդումներ: Հեռուստացույց հարկավոր է նայել նստած վիճակում, էկրանը պետք է գտնվի դիմացը, երեկոյան հարկավոր է լրացուցիչ լուսավորություն, տարածությունը պետք է լինի 3 մետրից ոչ պակաս:
Իհարկե հիմարություն կլինի քննարկել հեռուստացույցի և համակարգչի անհրաժեշտությունը, սակայն ավելի մեծ հիմարություն կլինի իրական աշխարհը փոխարինել վիրտուալով: Գտեք միջինը և այդ դեպքում ամեն ինչը կլինի միայն ի օգուտ:

Տամարա Դուբովսկայա

loading...

Նմանատիպ նյութեր