Image default
Հասարակություն

Երթուղային տաքսու վարորդների երևակայությունը

Երթուղային տաքսու «խարազանված» վարորդները, այնուամենայնիվ ունեն շատ օրիգինալ մտածողություն ու անսահման երևակայություն:

Խոսքը երեկոյան ժամերին իրենց «ճշտով» 200 դրամ ուղեվարձ  վրցնելու մասին չէ. այս անգամ նրանց երևակայությունը ավելի հեռուն է գնացել:

Ո՞վ է ասել, որ «Գազել» մակնիշի երթուղային տաքսին իրավունք չունի կանգնած ուղևորներ տեղափոխել: Ո՞րտեղից գիտեք: Մի՞թե արտադրողների կողմից փակցված տեղեկությունն եք կարդացել այն մասին, որ ամենաշատը 14 ուղևոր կարող է տեղափոխել մեքենան, իսկ կանգնած ուղևորների տեղափոխումն արգելված է:

Այդ «սխալ» ինֆորմացիան 66-րդ համարի վարորդը որոշել էր շտկել, այդ թղթի փոխարեն փակցնելով այս մեկը`

Հիշեցնեմ, որ այդ տիպի մեքենաներն ունեն 14 հոգու նստատեղ, իսկ պիկ ժամերին, ով գիտե, գուցե  ուղևորների քանակը իրոք 43-ն անցնում է:

Տեսնես ի՞նչպիսի քաջարի վարորդ է, որ այդքան մարդու անվտանգ տեղափոխության խնդիրը խրոխտ վերցրել է իր ուսերին:

Համենայնդեպս, զգուշ եղեք և անգամ շատ շտապելիս ես խուսափեք գերծանրաբեռնված մեքենաներից (հո բոլորը 66-ի վարորդի չափ խիզախ չեն):

Սուսի Միսակյան

Լուսանկարը` Վան Սեդրակյանի

 

 

loading...

Կարդացեք նաև

Արմավիր քաղաքն ու իր մշակութային կյանքը

Սուսի Միսակյան

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

admin

«Սև PR-ով ավելի արագ կարող է տարածվել տեղեկատվությունը…». Գարիկ Ղազարյան