Զարբաբ Յան. «Իմ ընթերցողը կարող է լինել յուրաքանչյուրը»

998488_586799364709416_103784169_nԵրիտասարդ լրագրող Ռաֆայել Զարբաբյանի անունը գուցե այնքան էլ շատ բան չասի ընթերցողին, սակայն արդեն իսկ համացանցում տարածում գտած Զարբաբ Յանի ստեղծագործությունները շատերին են ծանոթ:

_Ո՞ր տարիքից   եք սկսել ստեղծագործել և ո՞րն է եղել առաջին ստեղծագործությունը:

_Երևի հենց այն պահից, երբ գրել եմ սովորել: Որովհետև տանը դեռ պահվում է հին հեռախոսագիրք, որի դատարկ էջերի վրա 5 տարեկանում գրած մի քանի տողից կազմված մանկամիտ պատմվածքներ ունեմ:

_Իսկ ինչպես վերածվեց փոքրիկ ստեղծագործողը գրող Զարբաբ Յանի:

_Թե ինչու՞ հենց «ԶարբաբՅանի», կոնկրետ դժվար է պատասխանել: Համենայն դեպս գլխավոր պատճառն այն է, որ ազգանունս յուրօրինակ է, ամեն օր չի հանդիպում, և սկզբում ընկերական շրջապատում, հետո նաև ավելի լայն շրջաններում ինձ դիմում էին հենց ազգանունով: Իսկ անունս՝ Ռաֆայել, ժամանակի ընթացքում մնաց ետին պլանում: Իսկ թե ինչու հենց գրող… Երևի ուրիշ շնորհք չունեի, որովհետև հաճույքով, օրինակ, նկարիչ կլինեի կամ երաժիշտ:

 _Գրում եք միայն Ձեր ինքնաբավարարմա՞ն համար, թե՞ հստակ ուղերձ ունեք :
_Սխալ կլինի ասել, որ հստակ ուղերձ ունեմ: Սակայն իհարկե, ամեն ստեղծագործություն որոշակի խոսք ունի: Ընդհանրապես իմ էությամբ մերժում եմ զգացմունքային գրականությունը և առավելությունը տալիս եմ գաղափարական ուղղվածությանը:
_Այնուամենայնի Ձեր պատմվածքում հանդիպում ենք շատ զգացմուքնային հերոսերի: Ովքե՞ր ենք Ձեր հերոսները: Իրակա՞ն են արդյոք թե՞ մտացածին:
 
_Մարդուն օտար չեն զգացմունքները, և պատկերել կերպարներ առանց զգացմունքների պարզապես շինծու տպավորություն կթողներ: Հերոսները մեծամասամբ իրական մարդիկ չեն, չնայած՝ հազվադեպ պատահում են և այդպիսինները: Հիմնականում աշխատում եմ ստեղծել հավաքական կերպարներ, որոնք կպատկերեն ոչ թե մեկ անհատ, այլ մարդկանց որոշակի խումբ, կամ պարզապես մարդկային որևէ գաղափար կամ մտածելակերպ:
_Ձեր պատվածքներում բաց տեսարանների նկարագրություններ  կան: Կա՞ արդյոք միտում այդպիսով շահել ընթերցողների մեծ զանգված ու լինել սկանդալային ու քննարկվող , ինչպես հիմա շատ արդիական է:
_Երբևիցե չեմ փորձել ընթերցողների մեծ զանգված գրավել, քանի որ դա բացահայտ կնշանակեր, որ ժամանակի պահանջներին եմ հետևում, ինչը գրականության դեպքում աններելի սխալ է: Ինչ վերաբերվում է բաց տեսարաններին, ապա դա այսօր այդքան էլ սկանդալային չի, քանի որ ամբողջ մեդիան լցված է նմանատիպ տեսարաններով: Պարզապես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ դիմել նմանատիպ քայլերի՝ առավել արտահայտիչ դարձնելու համար իմ խոսքը: Չմոռանանք, որ համաշխարհային կլասսիկան արդեն վաղուց ճանաչում է բաց տեսարանների հնարքին, և միգուցե մեզ համար է դա արտասովոր:
-Ովքեր են Ձեր ընթերցողները:Կա՞ թիրախային խումբ, որի համար ստեղծագործում եք:
 
_Թիրախային խումբ չկա, և երբևիցե չի լինի, քանի որ թիրախային խումբը ավելի շատ բնորոշ է բիզնեսին, այսինքն՝ այն հարկավոր է որևէ գործ առաջ տանելու համար: Ես չեմ պատրաստվում ստեղծագործել մարդկանց այս կամ այն տեսակի համար, որովհետև գրականությունը չպետք է որևէ ընդհանուր բան ունենա բիզնեսի հետ: Թիրախային խմբերի համար են աշխատում այսօրվա մեդիադաշտը, կինոարտադրությունը, հաճախ նաև գրականությունը, ինչի պատճառով նկատվում է զգալի որակական հետաճ: Իմ ընթերցողը կարող է լինել յուրաքանչյուրը, ում կհետաքրքրի իմ գրիչը կամ իմ ստեղծագործությունների միջոցով առաջ մղված խնդիրները:
-Անգամ անչափահասնե՞րը:
 
_Եթե դուք ակնարկում եք, որ ցանկալի չէր լինի անչափահասներին ներկայացնել նմանատիպ գրականություն, ապա չեմ կարող չհամաձայնել Ձեզ հետ:Սակայն իմ ստեղծագործությունները հրապարակվում են հիմանականում համացանցում, և ես անկարող եմ կառավել դրանք՝ անչափահասներին զերծ պահելով դրանց ընթերցումից: Սակայն առաջին հերթին հարկավոր է նրանց հեռու պահել համացանցային այլասերվածությունից, և ոչ միայն համացանցային, նոր միայն մտածել գրականության մեջ առկա բացերի մասին, թերևս այն ժամանակ, երբ տվյալ տարիքային խումբը սկսի Ֆեյսբուքի և Օդնոկլասսնիկի փոխարեն գրականություն կարդալ:
-Իսկ ո՞րն է Ձեր նպատակակետը. օրինակ տպագիր գրքեր, գուցե միջազգային ճանաչո՞ւմ:
_Գրքերը նպատակ չեն, այլ պարզապես ցանկություն: Այժմ աշխատում եմ գրքիս վրա և հույս ունեմ, որ շուտով լույս կտեսնի: Իսկ նպատակս ամենևին էլ ճանաչումը չէ: Թերևս միյան մեր կյանքում մի փոքրիկ մասնիկ թոխելն է: Եթե ամեն մեկը նպատակ ունենա մի որևէ տարր փոխել դեպի դրականը, մեզ համար դժվար չի լինի հասնել մեր համընդհանուր, ազգային նպատակին: Միգուցե սա հնչում է որպես ռոմանտիկ դատարկախոսություն, ինչպիսին ամեն օր լսում ենք հեռուստատեսությամբ կամ քաղաքական գործիչների շուրթերից, բայց թող այդպես լինի, որովհետև դա ես արդեն վաղուց հրաժարվել եմ շատ բաներից հանուն այդ նպատակի:
_Ի՞նչ կմաղթեք Ձեր ընթերցողներին և առհասարակ, հայ ազգին Անկախության Տոնի առիթով:
_Ցանկանում եմ, որպեսզի ազգը այն, որ կոչվում է «հայոց», վերջապես հասկանա, որ երկրից փախչելով միգուցե լուծում է ժամանակավոր հացի խնդիր, բայց նաև ավելրում է մի ամբողջ հասարակություն: Ցանակում եմ, որ մնանք մեր երկրում, այսպես ասած՝ մենք մերոնցով: Ուրիշները մեզ պետք չեն, մեզ մերոնք են պետք, իսկ մերոնքը բոլոր հայերն են:
loading...

Նմանատիպ նյութեր