Image default
Գրական Անկյուն

Էլիզա Պետրոսյան «Արժեքներ»

Լինում են կյանքում պահեր,վայրկաններ,

Երբ ամեն ինչ անզոր է թվում

Երբ հեռանեւմ են մարդիկ այն,որ այդքան հարազատ էին թվում:

Թվացյալ կյանքի նեղ հորձանուտում խաչվում են կարծես բարու ու չարի գործակալներն

Ու ստիպում կռվել,պայքարել ուժգին,

Պայքարել կյանքիդ համար թանկագին:

Իսկ վերջու՞մ…

Վերջում ունայնություն

Հոգնում են կարծես երկու կողմերն էլ ահեղ պայքարում,

Քանզի ցանկացած իրավիճակում նրանց են կանչում շահերի դիրքում:

Դատավորներն են կարծես դարձել այս կյանքի,

Եվ օր առ օր,ժամ առ ժամ արժեզրկվում են,

Դառնում անարժեք…

Կգա ժամանակ,որ էլ չեն լինի,

Իսկ այդ ժամանակ արդեն կտիրի քաոս աշխարհիս,

Այս ունայն ու փուջ աշխարհիս վրա:

loading...

Կարդացեք նաև

«Metempsixoz» ` մի նոր տոն ընթերցասերների համար

admin

Բարև, ես Գուրգենն եմ…

admin

Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

admin