Image default
Մշակույթ

Էմմա Ուոթսոնը ցանկանում է նկարահանվել այլ ֆիլմերում

Էմմա Ուոթսոնը արդեն մի տասնամյակ է ինչ նկարահանվում է «Հարրի Փոթթեր» ֆիլմերի շարքում, բայց նա դեռ նոր է սկսել իրեն իսկական դերասանուհու նման զգալ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա դիտեց «Հարրի Փոթթեր» ֆիլմի վերջին հատվածը:
Բրիտանացի գեղեցկուհի Ուոթսոնը, ով հանդիսանում է Հերմիոնա Գրեինջերի դերակատարուհին Ջ.Ք.Րոուլինգի գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում, ասում է, որ շատ ուրախ է, որ  «Հարրի Փոթթեր»  ֆիլմում ստացված դերասանական հմտությունը ուրիշ ֆիլմերում օգտագործելու հնարավորություն ունի:
«Վերջին 10 տարիների ընթացքում իմ մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը դիտելով, ես զգացի ինձ իսկական դերասանուհու նման  և զգացի թե ինչպիսին կլինեմ որպես ավելի հասուն դերասանուհի մի քանի տարի հետո և այդ ամենը շատ հուզիչ է իմ համար:» -ասում է Էմման:
«Ինձ թվում է, ես մի դպրոց եմ ավարտել և այդ դպրոցում սովորելը իսկական տանջանք է հանդիսացել իմ համար և չեմ կարող արտահայտել իմ ուրախությունը այդ բանի համար: Ու իմ կարծիքով ես շատ լավ ճակատագրի եմ արժանացել այս ամենի միջով անցնելով: Եվ հիմա շատ եմ սպասում իմ դերասսանակն հմտության օգտագործմանը այլ ֆիլմերում: Հիմա, երբ ես դիտում եմ բոլոր ֆիլմերը իմ մասնակցությամբ և իմանալով, որ տվյալ դերակատարուհին ես եմ,  իմ մոտ մի զգացողություն է արթնանում և ինձ թվում է որ այդ փոքրիկ աղջիկը ես չեմ: Տարօրինակ է ինքս ինձ տարբեր դժվար փուլերով անցնելուց դիտելը և տեսնելով թե ինչքան էի այն ժամանակ ես տարբերվում ինձանից ներկայումս:  Իմ մազերը բացարձակապես այլ տեսք ունեին:»
«Ամեն ինչ փոխվել է և ինձ երբեմն թվում է,  թե ես այդ աղջկան ընդհանրապես չեմ ճանաչում: Շատ հետաքրքիր է դիտելը թե ինչպես ենք իմ հերոսուհին և ես կլանվում ֆիլմերի նկարահանման մեջ. -ասաց Էմման և հավելեց  ««Հարրի Փոթթերը և մահվան պարգևները» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում»:

loading...

Կարդացեք նաև

Կադրեր «Մթնշաղ» («Twilight»/«Сумерки») ֆիմի նոր մասից

Սուսի Միսակյան

Գ. Սունդուկյանի անվան թատրոնը հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում

admin

« Angry Birds» խաղը ֆիլմ կդառնա