Image default
Մանկական

Թագուհին երեխաների համար գիրք է գրել

«Թագուհին քնո՞ւմ է գահի վրա»,- մի օր այսպիսի հարց տվեց Բուկինգեմյան պալատի փոքրիկ այցելուներից մեկը:

Փոքրիկի արտահայտությունը արդեն անմահացել է գրականության պատմության մեջ:  Ելիզավետա երկրորդ թագուհին լույս  է ընծայել գունազարդ մանկական գիրք, որը կոչվում է «Թագուհին քնո՞ւմ է գահի վրա»:

Ելիզավետա եկրորդը պատմել է իր փոքրիկ ենթականերին ամենահետաքրքիր մանրամասները պալատից:

32 էջանոց գրքի ստեղծման համար թագուհուն օգնել է գրող Մարիոն Մակ Էյլին:

Գիրքը լեցուն է գունագեղ պատկերներով, իսկ գլխավոր հերոսները նկարված աղջիկն ու տղան են:

Ընթերցողները կարող են ծանոթանալ Ելիզավետայի երկրորդի  առօրեային, դիտել պալատի 650 սենյակների ամենագեղեցիկ նկարները, ինչպես նաև ծանոթանալ թագավորական արարողակարգերին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Երջանիկ երեխան ապագա ղեկավար է

Հրաժեշտի միջոցառում Երևանի թիվ 162 մանկապարտեզում

admin

«Փալանչոն» Հանքավանում

Սուսի Միսակյան