Թոմ Հենքսը կոչ է անում մասնակցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարեգործական երեկոյին (Տեսանյութ)

Ամերիկյան հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Թոմ Հենքսը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանի մանուկներ հիմնադրամին (COAF)։ Աշխարհահռչակ արտիստը նկարահանել է հոլովակ, որում բոլորին կոչ է անում մասնակցել հիմնադրամի  բարեգործական երեկոյին, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում։

«Այս հոլովակը նկարահանում եմ, որպեսզի հրավիրեմ ձեզ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա երեկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։ Ես չեմ կարող ներկա լինել, ինչի համար շատ ափսոսում եմ։ Խնդրում եմ միացեք եւ օգնեք, ինչպես նաեւ բացահայտեք ձեր հայկական արմատները։ Իսկ եթե հայ չեք, պարզապես մասնակցեք եւ վայելեք երեկոն։ Աստված օրհնի բոլորին. շնորհակալություն»,- հոլովակում կոչ է անում 60-ամյա Հենքսը։

loading...

Նմանատիպ նյութեր