Ժամանակն է երկրի կառավարումը հանձնել «Անկախության սերնդին». Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյան

Տավուշի մարզում գտնվող Բաղանիս գյուղը այն եզակի սահմանամերձ գյուղերից է, որտեղ խնդիրների մասին չեն լռում, բայց ոչ էլ միայն խոսելով են բավարարվում: Երիտասարդ համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները և հատկապես երիտասարդները, ակտիվորեն մասնակցում են իրենց հայրենի գյուղում կատարվող ամեն դրական փոփոխության, ջանք չխնայելով աշխատում են ու երկրից հեռանալու պլաններ չունեն: Այս ամենը աներևակայելիորն ճիշտ է: Իսկ ինչպես է երիտասարդ գյուղապետին հաջողվում այդպես երիտասարդ պահել համայնքի ոգին, պարզեցինք զրույցի ընթացքում:

_Հայաստանի ամենաերիտասարդ գյուղապետերից մեկն եք, այն էլ սահմանամերձ գյուղում. ինչպիսի՞  ճանապարհ եք անցել մինչ այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելը:

2003 թվականին ավարտելով դպրոցը ընդունվել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ և ուսանողական տարիներին ակտիվ կերպով 1270365_511983782224573_1583903586_oզբաղվել եմ հասարակական աշխատանքով, արդյունքում երկրորդ կուրսում ընտրվել եմ Ուսանողական խորհրդի նախագահ , որը գլխավորեցի  3 տարի , այն ինձ համար հանդիսացավ մեծ դարբնոց հասարակության հետ աշխատելու գործում: 2005 թվականից անցնելով ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության շարքերը, այնտեղ նույնպես զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոններ, որը ինձ կոփում էր հետագա գործունեության համար: 2007 -2009 թվականներին ծառայել եմ ՀՀ ազգային բանակում , որի ընթացքում  1.5 տարի գլխավորել եմ զորամասի սերժանտական խորհուրդը, զորացրվելուց հետո ուսումս շարունակել եմ մագիստրատուրայում ԵՊՀ հանգիտության ամբիոնում՝  ձեռք բերելով հնագետի մասնագիտություն: 2009թ-ից մինչև  2012 թվակականը զբաղվել եմ հնագիտությամբ , մասնակցելով Հայաստանի մի շարք հայտնի հուշարձանների հնագիտական պեղումներին:

Իմ անցած ուղին վստահություն էր ներշնչում , որ կարող եմ իմ պոտենցիալը ծառայեցնել նաև ի շահ հայրենի համայնքի :Արդեն 1.5 տարի է  զբաղեցնում եմ համայնքապետի  պաշտոնը  և կարողացել ենք գյուղում լուծել կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

_Թերևս միակ գյուղապետն եք, որ Նոր Տարին դիմավորում է ոչ թե ընտանիքի այլ սահմանին կանգնած զինվորների հետ: Որքա՞ն ժամանակ է, որ  ունեք այդ հրաշալի ավանդույթը:

զորամասԱրդեն երկրորդ  տարին է , որ  Ամանորը դիմավորում  եմ իմ գյուղի  և երկրի   սահմանը պահող զինվորի հետ , դա ես համարում  եմ  իմ պարտքը և նման կերպ եմ վարվելու  հետագա տարիների ընթացքում , ես գիտակցում եմ , որ այդ զինվորի   շնորհիվ է , որ իմ գյուղը կարողանում է հանգիստ դիմավորել  Նոր տարին  և ապրի  խաղաղ նաև մյուս օրերին  և ուրեմն պարտավորված եմ զգում այդ օրը լինել զինվորի կողքին , եթե մի բան ի սրտե ես անում, միշտ էլ կարելի  է ժամանակ գտնել դրա համար:

 _Ուրիշ ի՞նչ ավանդույթներով է առանձնանում Բաղանիս գյուղը:

Բաղանիս համայնքը ունի հին նախապատմություն,որը հասնում է մինչև 5-րդ դար, դրա  խոսուն վկան է  5-րդ դարի կիսավաեր եկեղեցին,կան ավանդություններ որոնք  պահպանվել են դեռևս հեթանոսական ժամանակներից, օրինակ Վարդավառի տոնակատարությունը,որը մեր տարածաշրջանում նշվում է  շատ մեծ շուքով ի տարբերություն ՀՀ այլ  շրջանների և մարզերի, որը առանձնանում է իր յուրահատկություններով, օրինակ տոնի նշման օրը, որը հուլիսի 20-ից հետո  առաջին կիրակին է, ինչպես նաև տոնն այդ օրը  առանձնանում  է հատուկ կերակրատեսակով՝ այն է գառան արյան սոխառածը: Գյուղը պահպանում է հնուց եկած մեր բոլոր ավանդույթները:

_Նախորդ տարի պարզ դարձավ, որ Բաղանիս համայնքը եկամուտների հավաքագրումը կատարել 109%-ով` նախատեսածից 9% գերաճով: Որն է գաղտնիքը ուժի, եռանդի և նման աշխատասիրության:

-Ես իմ խոսքում միշտ ասել եմ, որ ժամանակն է երկրի կառավարումը հանձնել այսպես ասած  «Անկախության սերնդին» : Քանզի մենք ավելի երիտասարդ ու համարձակ ենք, ավելի բյուրեղացած և տարբերվում ենք խորհրդային սերնդից  մեր գործելաոճով և դինամիկայով:

ԲաղանիսՄյուս գաղտնիքը  կայանում է նրանում, որ բնակիչների հետ տարվել է անհատական  աշխատանք՝ բացատրական, համոզման, անհատկան արժեվորման և անձնական օրինակ և արդյուքում ունենք 109 %  կատարված բյուջե:

_Հայաստանի ոչ մի սահմանամերձ գյուղ ձերբազատված չէ արտագաղթի  խնդրից: Ի՞նչ մանակարդակի վրա խնդիրը Բաղանիս գյուղում:

-Պետք է զարմացնեմ ձեզ բայց Բաղանիսում արտագաղթ չկա, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է,սակայն դա բնորոշ է եղել նաև խորհրդային շրջանում և շարունակվում է ևս: Ի ուրախություն բոլորիս կարող եմ նշել որ գյուղում որպես այդպիսին   արտագաղթ չկա:

-Ուրիշ ի՞նչ հիմնախնդիրներ ունի գյուղը և ինչպիսի՞ն են լուծման ճանապարհները:

Նախորդ մեկուկես տարվա ընթացքում կարողացել ենք  գյուղում լուծել մի  շարք կենսական կարևորություն ունեցող խնդիրներ, դրանցից են՝ ոռոգման ջրի խնդիրը, անց է կացվել մեկ կիլոմետրանոց խողովակաշար, մեր ուժերով համայնքում բացել  ենք նախակրթարան , ապահովել ենք    գիշերային փողոցային լույսավորություն, ամբողջ համայնքն գազաֆիկացվել է, կապիտալ վերանորոգվել է Բաղանիսի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև զոհված ազատամարտիկներին նվիված հուշաքար ենք տեղադրել: Այս ամենը արվել է պետական և առանձին հովանավորների միջնորդությամբ: Մեզ մնում է միայն նույն եռանդով  և ոգով շարունակել սկսած գործը: Առողջ եղեք:

loading...

Նմանատիպ նյութեր