Image default
Զարմանազան

Ժողովրդական միջոցներ արևայրուքի դեմ

Եթե ամառային հանգիստը ձեզ համար դարձել է գլխացավանք` արևայրուքների պատճառով, ապա առաջարկում ենք ժողովրդական մի քանի միջոցներ այտուցված և ցավող մաշկ չունենալու համար:

Սոդա– Օգտաործեք ոչ միայն խոհանոցում, այլև այն պարագայում, եթե արևահարվել եք: Եթե այրվածքներ կան ոտքերի կամ մեջքի վրա, վաննա ընդունելիս ավելացրեք կես գդալ սոդա և պարկեք ամենաքիչը 10 րոպե:

Իսկ եթե այրվածքը այնքան էլ մեծ չէ, ապա խառնեք սոդան սառուցով ջրի հետ և մաքուր կտորով կամ սպունգով քսեք մաշկի այրված մասին:

 

 


Լոլիկ
– Եթե հաճախ եք արևայրուք ստանում, ապա սառնարանում պահեք լոլիկներ:

Ժողովրդական այս միջոցը նվազեցնում է այտուցվածությունը և ցավը:

Որպեսզի ազատվեք տհաճ զգացողությունից, պարզապես պետք է մաշկի վնասված տեղերին քսել լոլիկի  սառը հյութ:

 

 

 

Թթվասեր- Սա ամենահայտնի և ամենա ստույգ միջոցն է այրվածքների դեմ, այն մարդկանց համար, ովքեր չգիտեն արևահարվել կամ անում են շատ անզգույշ:

Զգալի արդյունքի հասնելու համար թթվասերի մեջ ավելացրեք  կես բաժակ վարսակ և խարնուրդը մաշկի վրա թողեք 15  րոպե:

Ի դեպ, այսպիսի դիմակ կարող եք պատրաստել ոչ միայն արևահարության դեպքում, սա օգտակար կլինի մաշկի համար ամեն ժամանակ:

 

 

Վարունգ– Տարածված է, որ վարունգը օգտակար է միայն հոգնած աչքերի համար, սակայն ժողովրդական այս միջոցը իդեալական է արևից այրված մաշկի համար:

Շրջանաձև կտրտելով վարունգը կարող եք դնել մաշկի այտուցված տեղերին և մի քանի րոպեից կարող եք վայելել արդյունքը, իսկ մաշկը սնուցված և հարթված կլնի:

 

 

 

Երիցուկ– Երիցուկի եփուկը շատ հայտնի է որպես հանգստացնող միջոց: Որպեսզի վերացնեք արևայրուքից առաջացած ցավը գցեք երիցուկի թեյի տոպրակները   եռացած ջրի մեջ և թողեք մոտ 10 րոպե: Այնուհետև հանեք և դրեք սառնարանում մոտ կես ժամ:

Հետո դրեք տոպրակները մաշկի այրված մասերին, տաքանալուն պես նորից սառեցրեք սառցարանում:

Մնացած եփուկը կարող եք ավելացնել վաննային և մնալ այդ ջրի մեջ 10–15 րոպե:

 

 

 

Դեղձ– Սա ոչ միայն համեղ, այլև օգտակար միրգ է: Մեղրից և դեղձից պատրաստված դիմակը մաշկի վրա մնալով 15 րոպե կարող է լիովին վերականգնել կարմրած հատվածները:

Պատրաստման համար անհրաժեշտ է 3–4 դեղձ և մեկ գդալ մեղր:

Հրաշագործ միրգը պահեք տաք ջրի մեջ, հետո դրանից պատրաստեք քսուք և ավելացրեք մեղր:

 

 

 

Ալոե– Այս բույսը միայն տան դիզայնը լրացնելու համար չէ, այլև շատ հիվանդությունների դարման է, այդ թվում և արևայրուքների դեպքում:

Իհարկե, կարելի գնել արդեն պատրաստի միջոցներ, ալոեից պատրաստված, սակայն մասնագետները հավատացնում են, որ թարմ ալոեի հյութին չի փոխարինի ոչ մի միջոց:

Ընդհամենը անհրաժեշտ է սառեցնել ալոեյի տերևը, ապա զգուշությամբ հանել վրայի շերտը և հյութը քսել մաշկին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ֆլեշմոբի կանոնները

Սուսի Միսակյան

Կա՞ն արդյոք այլմոլորակայիններ

admin

Էրոտիկան գովազդում. Լավագույն մտահաղացումները

admin