Image default
Հասարակություն

Ի՞նչպես դառնալ լավագույն աշխատողը

Եթե այն կազմակերպությունում, որտեղ աշխատում եք դուք գործում է դրես-կոդ, ապա փորձեք  100%-ով համապատասխանել դրան: Եթե այն չի գործում,ապա խորհուրդ է տրվում գոնե մի քիչ գրասենյակային ոճի հագնվել: Ձեր զգեստապահարանում կատարեք խմբավորում,առանձնացնելով կիսաշրջազգեսները,երկնագույն դեկոլտեները,կարճաթև շապիկներն ու վառ կամ աչք ծակող զարդերը: Կարևորը ձեր արտաքինով բոլորի վրա դուրեկան պավորություն թողնելն է: Ձեր աշխատանքային փորձի մասին հենց առաջին օրը կարող են պատկերացում չկազմել և հանց այդ նույն առաջին օրը կարող եք վատ վերաբերմունքի արժանանալ կամ էլ վատ տպավորություն թողնել,ճչացող կամ ոչ ստանդարտ արտաքինով:
Ձեր մտքի ու ներքին աշխարհի մասին լավ տպավորություն թողնելու համար փորձեք ինչքան հնարավոր է բարեկամական վերաբերմունք ցույց տալ մնացածների նկատմամբ և եղեք ժպտերես, բայց ոչ չափից շատ: Եթե ձեզ ոչ մեկ չներկայացնի,արեք դա ինքներդ,հենց որ մտնեք սենյակ: Խնդրեք,որ ձեզ ներկայացնեն ձեր պաշտոնը տվյալ կազմակերպությունում և մի զլացեք ու հարցրեք թե հատկապես ինչն է մտնում ձեր պարտականությունների մեջ: Հենց աշխատանքի երկրորդ օրը,աշխատավայր տարեք ձեզ հետ ձեր ամենասիրած թխվածքը,   թեյը,սուրճը կամ էլ մի այնպիսի բան,որը դուք եք պատրաստել ձեր սեփական ձեռքերով: Ընդմիջման ժամանակ կազմակերպեք այսպես ասած «բարի գաստյան միջոցառում»: Բայց ցանկալի չէ,որ աշխատավայրում հայտնվեն ալկոհոլային խմիչքներ,նույնիսկ ամենաթեթև գինիները: Փորձեք հնարավորինս շատ հետևել թե ինչպես են ձեր աշխատակիցները միմյանց հետ շփվում: Եթե չգիտեք թե ինչպես դիմեք Աշխատակիցներից մեկին,ապա կարող եք հարցնել հենց իրեն,ք անի որ կազմակերպությունում 50 տարեկան կնոջը կարող են անվանել Գոհարիկ,իսկ 20 տարեկան երիտասարդ աղջկան Շուշան Աշոտովնա:
Եթե ամբողջ աշխատակազմի ներկայացուցիչները միասին են ճաշում,ապա գնացեք նրանց հետ: Փորձեք շփվել նրանց հետ և նրանց հնարավորինս լավ ճանաչել և կարող եք հարցեր տալ այն մարդկանց մասին, ում հետ աշխատելու եք մոտ ապագայում: Բայց ոչ մի դեպքում մի խոսացեք նրանց անձնականի մասին,խոսացեք միայն գործի մասին,որպեսզի ինչքան հնարավոր է տեղյակ լինեք գործից և միևնույն ժամանակ թողնեք գործարար անձնավորության տպավորություն: օրինկ`հարցրեք թե ինչպես է նախնտրում պարոն Պետրոսյանը լրացնել դիմումները և թե արդյոք գոյություն ունի դիմում լրացնելու ինչ-որ ձև,որի խաղտումը ցանկալի չէ: Բոլորին դուր գալը ընդհանրապես դժվար է: Այդ իսկ պատճառով փորձեք լավ հարաբերությունների մեջ լինել բոլորի հետ ,և կազմակերպության բարձր պաշտոնյաների և ձեր հետ նույն աստիճանի վրա աշխատողների հետ,որոնց դուք կարող եք վստահել ձեր համար դժվար պահերին և օգնել նրանց,որբ նրանք դրա կարիքն ունենան:

loading...

Կարդացեք նաև

Այսօր դեկտեմբերի 7-ն է

admin

Որ երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք

admin

Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում

Սուսի Միսակյան