Image default
Զարմանազան

Ի՞նչպես խուսափել մոծակներից

Ի՞նչպես ազատվել մոծակների խայթոցներից. առանց հատուկ դեղամիջոցների լինի տանը թե բնության գրկում  և ի՞նչ անել խայթոցների դեպքում:

Այս հարցին ձեզ լիարժեք պատասխան կտա ժողովրդական փորձը:

Մի բուռ արտեմիսայի արմատները մանրացնել, 1,5 լ ջրի մեջ եռացնել, թողնել հանգստանա, ևս երկու անգամ եռացնել և քսել մարմի բաց հատվածներին` օրը 3-4 անգամ:

Դուք կարող եք պատրաստել նաև սոդայի լուծույթ. մեկ թեյի գտալ սոդան մեկ բաժակ ջրի հետ: Քանի դեռ սոդան ձեր մաշկի վրա  է, կարող եք չանհանգստանալ մոծակների գոյության համար:

Կօգնի նաև քացախը լուծված ջրի հետ` 1:1 հարաբերակցությամբ:

Որպեսզի մոծակները չմտնեն ձեր տուն, ճիշտ կլինի դռան կողափայտերի վրա դնել կամ կախել վայրի կեռասի, հաղարջի, արտեմիսայի,  երքնուկի կամ հազարաթերթիկի  թարմ տերևներ:

Կարող եք թրջել բամբակը դարչինով, մեխակով, անանուխով կամ էվկալիպտի յուղով և դնել պատուհանագոգին:

Առանձնատներում խորհուրդ է տրվում սենյակներում դնել մեկ փունջ երիցուկ և այն մեկ շաբաթ արյունախում միջատներից ձեզ հեռու կպահի:

Մոծակները չեն սիրում նաև կամֆորայի բույրը:

Քորը  կվերացնի եզան լեզվի, վայրի բալի, անանուխի և մաղադանոսի տերևներով թրջոցները:

Կարելի խայթված տեղերը մաքել խատուտիկի  կամ կանաչ սոխի հյութով, ատամի մածուկով, կարվալոլով կամ վալոկարդինով, սպիրտով,  կամ կալենդուլայի թուրմով:

 

loading...

Կարդացեք նաև

Աշխարհը զուգարանի թղթի գլանակից

admin

Ինչո՞ւ չնշել 40 ամյակը

Սուսի Միսակյան

Նոր վիդեոխաղ «The Black Eyed Peas Experience»

Սուսի Միսակյան