Image default
Զարմանազան

Ի՞նչ է ձանձրույթը

Ձանձրույթը մտավոր և հոգեկան աշխարհի մի վիճակ է,երբ մարդիկ զգում են դատարկություն և անհետաքրքրություն ամեն ինչի մեջ: Ձանձրույթ ապրող մարդուն հետքրքրություն կամ հուզմունք պատճառող շատ քիչ բաներ կան և դա շատ դժվար է: Գիտնականները հետազոտություններ են անցկացնում, փորձելով գրանցել ձանձրացած մարդու մտքի ճկունությունն ու ակտիվուոյունը տվյալ պահին: Վերջին հետազոտություններն արդեն հնարավորություն են տալիս պարզել,թե ինչքան է մարդը տրամադրված ինչ-որ հետաքրքրություն գտնել: Այդ տրամադրվածությունը որոշվում է դոպամին կամ D2 նյութի հայտնաբերիչներով: Որոշ մարդկանց մոտ դոպամինի շատ քիչ քանակություն կա և դա վկայում է նրանք հետաքրքրասիրության և զբաղվածության մասին և այդ մարդիկ հիմանականում մտավոր բարձր կարողություններ են ունենում:
Ձանձրույթը երկու տեսակի է լինում ` իրավիճակային և ժառանգական:Իրավիճակային ձանձրույթ է տիրում միայն այն ժամանակ,երբ տվյալ ժամանակահատվածում և տվյալ տեղում տվյալ մարդուն հետաքրքրություն պատճառող ինչ-որ առարկա կամ զբաղմունք չկա: Այդպիսի տեսակի ձանձրույթ լինում է այն դեպքում, երբ մարդիկ անում են մի բան,ինչ իրականում չեն ուզում անել և դրանից հաճույք չեն ստանում: Ժառանգական ձանձրույթը ավելի դժվար դեպք է: Այդ դեպքում մարդիկ գրեթե միշտ ձանձրույթի մեջ են լինում: Երբեմն այս տեսակի ձանձրույթը կարող է լինել շատ վտանգավոր մարդու հոգեկան աշխարհի համար: Ժառանգական ձանձրությով տառապող մարդիկ կարող են նույնիսկ ձանձրանալ իրենց համար շատ կարևոր մարդկանց հետ ժամանակ անցկացնելիս:

Տիգրան Մշեցյան

 

loading...

Կարդացեք նաև

Չամուսնացող տղամարդիկ

Սուսի Միսակյան

Չոր նախաճաշերում պարունակվում է շաքարի վտանգավոր չափաբաժին

admin

Սնահավատություն: Ի՞նչից են վախենում մարդիկ

Սուսի Միսակյան