Ինչու են կրծում եղունգները

Մարդիկ սովորաբար կարծում են, թե եղունգները կրծելու սովորությունը նյարդայինության դրսևորում է: Այդպիսի պատկերացումը արդարացի է, սակայն երևույթը բացատրելու համար քիչ է:

Ինչու է երեխան կրծում եղունգները և ոչ թե ձեռքի տակ ընկած մեկ այլ առարկա:

Բացի նյարդայինությունից ` ուրիշ ինչի մասին է վկայում այդ սովորությունը:

Ինչ իմաստ ունի այն երեխայի համար:

Պատասխանները հետևյալն են.

1. Պարզապես երեխային հաճելի է եղունգները կրծել, դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում: Չի բացառվում, որ այդ  հաճույքը խեղաթյուրված ձևով փոխարինում է այլ, իրեն անմատչելի գործողությունների: Այդ սովորություից երեխային ազատելու համար պետք է առաջարկել այլ զբաղմունք, որը ավելի հաճելի է նրան:

2. Այդ սովորությունը նրան կրկին վերադարձնում է մանկության շրջան: Այլ կեպ ասած` մատը բերանում պահելով` երեխան կատարում է մի գործողությունը, որը ծանոթ է նրան վաղ մանկության շրջանից: Նա կարծես ուզում է ասել, որ նորածնության շրջանն իր համար մինչ այժմ ամենակարևորն է և ինչ-որ իմաստով պատրաստ չէ հասուն կյանքի:

3.  Եղունգները կրծելու սովորությունը ելք է տալիս երեխայի ագրեսիվությանը: Նա դրանով զայրացնում է ծնողներին, թեկուզ իրենց ցավ է պատճառում: Ահա թե ինչու հաճախ նման արարքն ինքնին թշնամանքի դրսևորում է: “Կրծել” բայը հենց այդ իմաստն ունի:

4. Նրա հոգում դրված հզոր մղում, որը ստիպում է կրծել եղունգները. դրանով էլ նա իրեն ազատում է ագրեսիվ մղումների բեռից: Որքան հեշտությամբ փոքրիկը նման սովորություն ձեռք է բերում, այնքան դժվար է ազատվելը դրանից: Այստեղ ամենևին էլ կիրառելի չեն պարգևները, խոստումներն ու սպառնալիքները:

Երեխային ոչ մի դիտողություն մի արեք, բայց ոչ թե նրա համար, որ դրա կարիքը չկա, այլ այն պատճառով, որ պետք է նախ հասկանաք թե ինչն է նրան ստիպում այդ անել:

Իսկ պատճառները թաքնված են երեխայի զգացմունքների մեջ: Ինչպես արդեն ասացինք` եղունգները կրծելու սովորությունը փորձ է որևէ աննշան գործողության օգնությամբ ազատվել ներքին լարվածությունից և հոգեկան անհարմար վիճակից:

Դա ճնշված ագրեսիվությանը ելք տալու միջոց է, որ նաև հաճույք է պատճառում:

Եթե ցանկանում ենք վիճակը փոխել, պետքէ հնարավոր ամեն ինչ անենք, որ փոխենք երեխայի վերաբերմուքը բոլոր այն հրապուրիչ գործոնների նկատմամբ, որոնք կապված են եղունգ կրծելու հետ:

1.Հաճելի գործոն:  Միշտ չէ, որ կարող ենք երեխայի մատները տեղափոխել մեկ այլ գործողություն կատարելու, երբ նա սկսում է կրծել: Սակայն մենք կարող ենք նրա կյանքն ավելի ուրախ դարձնել, երբ վերացնենք երեխային ճնշող լարվածության ամենակարևոր պատճառները: Գուցե ծնողներն են վերջին ժամանակներում շատ նյարդային եղել, խիստ են պատժել, չափից ավելի պահանջկոտ: Բացառված չէ, որ նա կարող է դյուրագրգիռ դառնալ փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ լարված հարաբերությունների, խաղի ընթացքում առաջ եկած ինչ-որ թյուրիմածություններ, հազար ու մի իրադարձություններ…իսկ նա դեռ հոգին հանգստացնելու հնարավորություն չի ունեցել: Ահա թե ինչու պետք է վերացնել նյարդային լարվածությունն ու նրա կյանքում ուրախություն վելացնել:

2. Մանկամտության գործոն: Մանկական սովորություններին վերադառնալու փաստը , մեզ պետք է հուշի, որ երեխայի մեջ չենք կարողացել մեծանալու ցանկություն առաջացնել: Մենք նրան դրդել ենք, որ աճի, սակայն ինչ-որ բան պակասել է. ամենայն հավանականությամբ` մեր քաջալերանքը: Այս իրադրության մեջ պետք է երեխային խրախուսել հասուն վարք դրսևորելու համար: Երբեմն բավական է որևէ քաղցր խոսք ասել կամ շոյել երեխայի գլուխը: Կարևորը նա հասկան, որ մենք նկատում ենք նրա նվաճումները և հավանություն տալիս նրա արաքներին: Մանկամիտ վարք դրսևորելու համար պատժել պետք չէ, պարզապես ուշադրություն մի դարձրեք:

3. Ագրեսիվության գործոն: Նախ` հարկ չկա այստեղ մեծ կարևորություն տալ երեխայի ագրեսիվությանը: Իսկ դա նշանակում է, որ պետք է փոխել սեփական վարքագիծը: Երկրորդէ երբեմն պետք է թույլ տալ, որ երեխան ազատորեն արտահայտի իր զայրույթն ու թշնամանքը: Այլ կերպ ասած` ամեն նման պոռթկման համար չարժե անհանգստանալ:  Չէ որ մենք էլ երբեմն թեթևացնում ենք մեր հոգին: Իսկ եթե մշտապես զրկենք իր զգացմունքն ազատ կերպով արտահայտելու հնարավորությունից, ապա կկուտակվի դա երեխայի մեջ ու կլցվի հոգին:

Երրորդ` թշնամական դրսևորումների սոցիալապես ընդունելի ձևերը պետք է ընդունել ու խրախուսել և պատահական վեճերի ժամանակ, թե “գողեր և ոստիկաններ” խաղալիս:

4.Ստիպողականության գործոն: Առաջարկված հանձնարարականների հետևելու դեպքում վիճակից ավելի հեշտ ելք կգտնեք:

Եղունգ կրծելու երեխայի սովորությունը հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ այն նոր է ի հայտ եկել: Ցավոք, մեզանից շատերը չափազանց լավ են հասկանում դա և շտապում են արագ ինչ-որ բան ձեռնարկել: Այստեղ կարևորը ոչ թե շատ ջանք թափելն է, այլ ճշիտ գործելը, առանց շտապելու, հանգիստ և վստահ:

Լինում են դեպքեր, երբ մայրը երեխային խստորեն պատժում է ձեռնաշարժության համար և հասնում արդյունքի: Տղան այլևս չի անում այդ, բայց մեկ շաբաթ անց նա սկսում է կրծեկ եղունգները: Մինչդեռ այդ երկուսից նվազ սարսափելի է ձեռնաշարժությունը, քանի որ պակաս մանկամիտ գործողություն  և երեխայի համար հաղթահարելն ավելի հեշտ է:

Ծնողների ճնշումը գրեթե միշտ դառնում է սպառնալիք, հանդիմանություն կամ պատիժ: Եղունգները կրծելու սովորության առաջացումը կանխելու կամ արդեն առաջացած սովորությունը վերացնելու գոծում ներգործության նման ձևերից հրաժարվելն ինքնինն լավագույն արդյունք է տալիս:

 

 

 

loading...

Նմանատիպ նյութեր