Ինչպե՞ս է ձևավորվում երեխայի ինքնագնահատումը

Անկասկած մեր ինքնագնահատումը ձևավորվում է մեր ծնողների միջոցով: Եթե ծնողների ինքնագնահատումը ցածր է և միմյանց չեն վստահում, ապա նրանք սպասում են, որ իրենց երեխան կբարձրացնի նրանց  ինքնագնահատումը:
Եվ ծնողներն երեխային այլընտրանքի հնարավորություն չեն թողնում , քան ընդունել այն դերը, որին նրանք սպասում են: Չէ՞ որ երեխաները մաքուր էջ չեն, նրանք ծնվում են որոշակի ունակություններով: Բնածին է միայն  ողջ մնալու ցանկությունը՝ օգտագործելով տվյալ պահին հասանելի բոլոր միջոցները:
Մանուկ հասակում, երեխան կարող է ապրել միայն ծնողների հոգացությամբ և այդ պատճառով կյանքի առաջի տարում երեխայի վարքագիծը այնպես է հարմարեցվում, որպեսզի բավարարվի նրա ուտելու, քնքշանքի, հոգատարության, սիրո պահանջները:
Ընդ որում, այդ կարիքների հերթականությունը հետևյալն է՝ առաջի տեղում է ուտելն ու տաք պայմաններն են: Երբ դրանք բավարարված են, առաջանում է մոր ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը. երեխայի համար առաջնային է դառնում լոկ վերաբերմունքը: Իսկ դրա համար նա սովորում է ազդել շրջապատի վրա: Նա բնազդաբար զգում է, թե լացի որ տեսակն է առավել արդյունավետ մայրիկի ուշադրությունը գրավվելում համար, իսկ երբ նրա տեսադաշտում հայտնվում է հայրը, երեխան արագ սովորում է ցուցադրել հատուկ ձևեր, որոնք ազդում են հենց նրա վրա:
Քիչ ուշ երեխան սկսում է ծանոթանալ շրջապատող աշխարհին, լեզվի օգնությամբ սովորում է տարբերել առարկաները, իսկ ծնողների արձագանքի շնորհիվ տարբերում է լավը վատից: Ավելի ուշ, նույն ձևով, երեխան  սկսում է հասկանալ ծնողների վերաբերմունքը դեպի իրեն, քանի որ նրա մոտ առաջանում է ինքնագնահատման անհրաժեշտություն՝ որպես որևէ բանի ընդունակ և որպես այս կամ այն սեռին պատկանող  մարդ:
Նա ծնողների գնահատականի հիման վրա, ինքն իր մասին ստեղծում է  կարողություններ ունեցող (այսինքն մարդու, որը կարող է ինքն իր մասին հոգա) մարդու պատկերացում: Կարելի է համարել, որ ծնողները ընդունում են երեխայի աճը, եթե նրանք բանավոր նշում են այդ փաստը, երեխային ավելի ու ավելի շատ հնարավորություններ տալով արտահայտելու և մարզելու նոր՝ մեծանալու և զարգանալու ընթացքում առաջացող նրա ընդունակությունները:
Դա տեղի չի ունենում եթե ծնողները, անգրագիտության կամ հոգեբանության հեմքերին ծանոթ չլինելու պարճառով, չգիտեն կամ չեն տեսնում ինչի է հասել երեխան, կամ անում են դա ոչ ճիշտ ժամանակին: Կամ եթե ծնողները երեխայից սպասում են չափազանց շատ բան՝ օրինակ ութ տարեկանի վարքագիծ երբ նա դեռ ընդամենը հինգ տարեկան է:
Այլ կերպ ասած, որպեսզի երեխայի ընդունակությունները նշելը լինի նրա համար արդյունավետ այն պետք է համապատասխանի կարիքներին, ընդունակություններին և երեխայի պատրաստակամությանը: Կարևոր է, որ հաղորդագրության մատուցման ձևը լինի պարզ, հասկանալի և որոշակի. այդ դեպքում  երեխան կնկալի և կնդունի այն:
Շատ կարևոր է երեխայի մեջ զարգացնել իր կարիքների, ծնողների պահանջների և իրավիճակի պահանջների միջև ներդաշնակություն գտնելու կարողությունը: Երեխան կարող է վրթովվել, դժգոհել սահմանափակումներից կամ կանոններից, սակայն այդ ամենը ընդունելը նույնպես մեծանալու մի մասն է, որը տալիս է կարևորագույն, պատասխանատվության ստանձման, փորձը:
Եթե ծնողը չի ընդունում կամ ժամանակին չի նշում երեխայի ընդունակությունը, վերջինիս մոտ հետագայում  բարդություններ են առաջանում այդ ընդունակությունը կիրառելու հարցում: Երեխան ինքն իրեն ընկալում է որպես«ոչ կարևոր ես», «ոչ համարժեք ես» կամ «գախտնի ես»: Այս ամենը հետագայում հիմք կծարայի ցածր ինքնագնահատման համար:

loading...

Նմանատիպ նյութեր