Ինչպե՞ս ճիշտ սնվել աշխատավայրում

Այսօրվա պայմաններում, երբ դժվար է գտնել լավ և բարձր վարձատրվող աշխատանք, երբեմն անհրաժեշտություն է առաջանում հաշտվել բազմաթիվ անհարմարությունների հետ: Դրանցից մեկը ընդմիջման ժամի բացակայությունն է: Եթե Ձեր աշխատավայրում իրավիճակը հենց այդպիսին է, ապա Դուք ինքներտ պետք է հոգաք Ձեր սննդի մասին: Հաճախ մարդիկ քաղցը հագեցնում են արագ պատրաստվող սնունդով, որը վնասակար է առողջությանը: Մարդ շուտ է հոգնում, գիրանում է և ի վերջո դա կարող է նաև  լուրջ հիվանդության պատճառ դառնալ:

Մենք խորհուրդ չենք տալիս տանից կերակուր տանել աշխատավայր, քանի որ ամեն ինչ հնարավոր է գնել խանութից: Նախ մտեք մրգի բաժին և ընտրեք ձեր սիրելի մրգերը: Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ խաղողաշաքար, որը լավացնում է օրգանիզմի մտավոր և ֆիզիկական վիճակը:

Խանութում կարելի է գնել նաև թեթև աղցան՝ առանց մայոնեզի: Եթե այդ հնարավորությունը չկա, ապա կարելի է բավարարվել չոր մրգով կամ մի քիչ ընկույզով:

Հարկավոր չէ սննդի հետ օգտագործել գազավորված ըմպելիք, կվաս կամ քաղցր հյութ: Դա օրգանիզմին օգտակար չի կարող լինել, բայց վնասակար՝ հնարավոր է: Դուք կզգաք դրանց ազդեցությունը նաև Ձեր կազմվածքի վրա:

Հարկավոր չէ ընդհանրապես հրաժարվել ընդմիջումից, քանի որ նույնիսկ թեթև ուտելը կհագեցնի քաղցը և հնարավորություն կտա կենտրոնանալ աշխատանքի վրա:

loading...

Նմանատիպ նյութեր