Ինչպե՞ս սովորեցնել երեխային պառկել քնելու. Խորհուրդներ մանկաբույժից

child-sleepingԵրբ գալիս է երեխաներին քնեցնելու ժամը, բոլոր ծնողները մեծ դժվարությունների են հանդիպում: Պատճառը պարզ է. երեխաները չեն սիրում պառկել քնելու: Դա նշանակում է, որ երբ նրանց անկողին ենք մցնում, ապա ստիպում ենք անել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, և ինչը երեխաները բոլորովին չեն ուզում:

Իսկ ինչո՞ւ երեխաները չեն ուզում պառկել քնելու:

Դուք բազմիցս նկատել եք, իհարկե, որ նույնիսկ շատ հոգնած վիճակում, ոտքի վրա քնելիս, նրանք երբեք իրենք չեն գնում քնելու, և կարելի է ասել, որ քուն են մտնում իրենց կամքին հակառակ: Ո՞րն է դրա պատճառը:

1. Պառկել քնելու` նշանակում է հրաժարվել հետաքրքիր զբաղմունքից  կամ հեռանալ հաճելի միջավայրից:

2. Երեխաները գիտեն, որ մենք ` մեծահասկներս, չենք պառկելու քնելու և կարծում են, որ թե ինքներս մեզ թույլ ենք տալիս այնպիսի մի բան, որը նրանց արգելված է:

3. Ավելի հաճախ, քան մենք հակված ենք կարծելու, երեխաները պարզապես դեռ չեն հոգնել:

4. Երբեմն երեխաները վախենում են մթությունից:

5. Հնարավոր է, որ երեխաները սարսափելի երազներ են տեսել և քնելը որոշ չափով տհաճ է դարձել:

6. Հնարավոր է նաև, որ երեխան ինչ-որ ժամանակ գիշերն արթնացել է թաց անկողնում, սառել ու վախեցել է և դա շատ տհաճ է եղել. նա իրեն մենակ լքված և մոռացված է զգացել, երբ նրա կանչերը ավելի շատ երկար անպատասխան են մնացել, քան սովորաբար դա տեղի է  ունեցել ցերեկները:

7. Բացառված չէ նաև, որ երեխային համոզելով պառկել քնելու, մենք նրան չափից ավելի երես ենք տվել և այժմ դա նրա համար ինքնահաստատաման և ծնողներին հրամայելու լավ առիթ է:

Բայց ի՞նչ անել  որպեսզի երեխան հաճույքով անկողին մտնի: Մենք պետք է սովորեցնենք երեխային հասկանալ, որ քնելն անհրաժեշտ է, թեկուզ և դա նրա ցանկությանը դեմ է:

Այս մոտեցումը կարող է դաժան թվալ, բայց այդպես է պետք : Մենք նշեցինք այն փաստը, որ երեխաները չեն սիրում պառկել քնելու , բայց դրանով մենք չէինք ցանկանում Ձեզ հուշել, որ ավելի եռանդուն ու խիստ եղանակների դիմեք:

Ի վերջո, հույս չունենաք այդ խնդիրը կկարողանաք վերջնական լուծել մինչև երեխայի 5 տարեկան և ավելի մեծ դառնալը:

Ձեր ըմբռնողականությունը համբերությունը, ճիշտ վարքը կվարձատրվեն և Ձեր երեխաները  հանգստացած և խաղաղված կսովորեն բնական համարել, որ պետք է պառկել քնելու, ընդ որում` նրւան կյուրացնեն ավելի կարևոր մի բան. նրանք կսովորեն համաձայնվել այնպիսի մի բանի հետ, որը չի համապատասխանում իրենց ցանկությանը, և այդպես վարվելիս հուսախաբություն չեն զգա: Իսկ դա հոգեբանական հասունացման սկիզբն է:

Ալան Ֆրոմ (Ամերիկյան հանրահայտ հոգեբան, հոգեբույժ և մանկաբույԺ)

loading...

Նմանատիպ նյութեր