Ինչպես են աշխատում կենդանակերպի նշանները

36177Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են հայտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Նրանք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց ճիշտ կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Միշտ համարում են, որ իրենք ճիշտ են: Նրանց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:

Ձկներ

Նրանք չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են, Ձկներին կարելի է կարևոր խնդիր վստահել, քանի որ իրենք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն իրենց գործը շատ լավ գիտեն: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է:
Ղեկավարները նրանց գնահատում են, չէ՞ որ իրենք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն  հստակեցված  աշխատանքային ժամեր։ Նրանք կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:

Խոյ

Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00-18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը նրանց համար չէ: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:

Ցուլ

Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ մտքի ու «ոսկե ձեռքերի» գերազանց համադրություն է Ցուլը: Նրանց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը. նրանք կարևորում են արդյունքը:
Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:

Երկվորյակներ

Միապաղաղությունը սպանում է Երկվորյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան-հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում նրանք արհետսավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է նրանց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում:

Խեցգետին

Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն իրենց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Նրանց կարելի է վստահել աշխատանքի ողջ ընթացքը, նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով. դա միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին:

Առյուծ

Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամեալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժելը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի և հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարությունների մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:

Կույսեր

Կույսերը կարող են արժանանալ ,, ամսվա լավագույն աշխատողը,, տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Իրենց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Իրենք ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ իրենցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Իրենք չեն սիրում աղբն ու խառնաշփոթը  և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում և միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նրանք չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից Դուք հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա  երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից:

Կշեռք

Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Իրենք հարգանքով են վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Իրենք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի  է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ իրենք կհաղթահարեն ամենաբարդ խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են և ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և սըեղծարար աշխատակիցներ են:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պիտի աշխատեն մարդկանց հետ: Իրենք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև իրենա ունակ են հարթեցնել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման , հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք արդեն մի որոշ քայլեր  են արել  կարիերայի մի քանի սանդուղքներով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային, և հաջողությունը սիրում է իրենց սրամտությունն ու վճռականությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներնը միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Իրենք չեն ընդունում սահմանափակումերը և պետք չէ իրենց ասել, որ ,,այսպես ապրում է ամբողջ երկիրը,,: Իրենք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես , ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ըտանիքին կապահովվի ապագայում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Իրենք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել  իրենց մասնագիտության տարբեր ճյուզերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրները ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեմ լավագույնը: Իրենց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին:

loading...

Նմանատիպ նյութեր