Image default
Հասարակություն

Ինչպես ճիշտ շփվել համացանցում

Ինչպես և ցանկացած հաղորդակցման դեպքում,մարդիկ պետք է համացանցում նամակներ ուղղարկելիս էլ գրագետ և քաղաքավարի գտնվեն: Սկզբում, համացանցը համարվում է ձեզ հնարավոր համապատասխանողի հետ շփման կամ նրա հետ հանդիպման միակ միջոցը: Շատ կարևոր է, որ դուք համացանցում շփում ունենալուց առաջ վերապատրաստվեք, անկախ ձեր հմտություններից:

Ժամանակակից շփման ձևերը տարբերվում են նախկինում գործողներից, այդ իսկ պատճառով որոշ մարդիկ կորցրել են շփման իրենց հմուտ ձևերի օգտագործման ոլորտները: Մենք մի քանի կետ ենք պատրաստել այն մասին,թե ինչ պետք ՉԷ անել համացանցում հերթական նամակին պատասխանելուց:
• Մի սկսեք ձեր խոսակցությունները ասելով «Ես նորեկ եմ» կամ «ինչպե՞ս են օգտվում այս կայքից» արտահայտություններով, քանի-որ դրանք հետաքրքրություն չեն առաջացնում:
• Ներցանցային շփման մեջ մի ընդարձակվեք և ձեր մասին ինֆորմացիան հենց առաջին րոպեներին մի պատմեք: Փորձեք հետևել անվտանգությանկանոններին և խոսակցությունը շարունակեք միայն այն ժամանակ,երբ զրուցակիցը պատասխանում է ձեր հաղորդագրությանը:
• Հենց առաջին հաղորդագրության մեջ պետք չէ անցնել ինտիմ մանրամասների: Օրինակ` «Ես կուզեի քեզ հետ սեքսով զբաղվել» արտահայտությունը այլ սեռի ներկայացուցիչին գրավելու ամենալավ միջոցը չէ:
• Անձնական հաշվում ներկայացված ինֆորմացիան տվյալ անձի մասին անտեսել չի կարելի: Նրանք ժամանակ են ծախսում,որպեսզի իրենց հաշվում տեղադրեն այդ ամենը, որպեսզի կրկնվելու կամ էլ իրենց մասին նորից պատմելու կարիք չզգացվի: Այնպիսի արտահայտությունները ինչպիսիք են «պատմիր ինձ քո մասին» արտահայտությունը, ցույց կտան, որ դուք տվյալ անձի հանդեպ ուշադիր չեք գտնվել կամ էլ չեք հետաքրքրվել նրանով,երբ դուք իրականում կարող էիք:

• Եթե ձեր նամակին չեն արձագանքում, ապա ԵՐԲԵՔ մի պնդեք որ ձեզ պատասխանեն և նույնիսկ մի հարցրեք թե ինչու չեն պատասխանել: Մարդիկ չեն սիրում,երբ իրենց զզվացնում են և բացի այդ,պատճառն այստեղ ընդհանրապես կապ չունի:

Եվ վերջապես,«Ուղղարկել»  կամ «Տend» կոճակը սեղմելուց առաջ մտածեք: Կան մարդիկ, ովքեր մտածված չեն գործում: Այդպիսի դեպքերում դուք կարող եք ստանալ արագ և չոր պատասխան կամ էլ հնարավոր է, որ այլ անդամները զեկուցեն ձեր հաշվի մասին,որի արդյունքում դուք կարող եք տուգանք կամ արգելափակում ստանալ:
Եղեք քաղաքավարի և ուշադիր,գործեք մտածված և միայն այդ դեպքում դուք կկարողանաք շատ պատասխաններ ստանալ:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Mail Online ամենաճանաչված ամսագիր.NYTimes-ը այդ փաստը չի ընդունում

Օնլայն պայքար աղանդների դեմ

admin

Կարիերայի մասին փաստեր և առասպելներ

Սուսի Միսակյան