Image default
Մշակույթ

Լավագույն ամառային ֆիլմերը

Ձեզ ենք ներկայացնում այս ամառվա համար wmj journali ներկայացրած լավագույն ֆիլմերը:

Սրանք ամառային տրամադրությանը համապատասխան, թեթև, ժամանցային ֆիլմեր են:

«Հռոմեական արձակուրդը», 1953

Երիտասարդ արքայադուստոր Աննայի և լրագրող Ջո Բրեդլիի սիրո շատ հուզիչ պատմությունը կգրավի բոլոր ռոմնատիկներին:

Այս ֆիլմը ձեզ կստիպի սիրահարվել Հռոմին, ի՞նչը կարող է ավելի սքանչելի լինել քանի սիրո պատմությունը հավերժական քաղաքում:

Գլխավոր դերերում Օդրի Հեպբերն և Գեորգի Պեկա:

 

«Ամբարտավանության ալիք», 1991

Սերֆինգի  և սենսացիոն ֆիլմերի սիրահարներին շատ կհետաքրքրի այս պատմությունը, որը պատմում է կալիֆորնիայի սերֆինգիստների բանդայի մասին, որը գլխավորում է Պատրիկա Սուեյնդին: Նրանք ամերիկյան նախագահների դիմակներով բանկեր են թալանում և երազում են  դառնալ միլիոնատերներ: Իսկ այս ամենին հետևում է երիտասարդ ԿՀՎ- ի գործակալը:

Հատուկ այս դերի համար գլխավոր դերակատար Կիանու Ռիզվը սովորել է սերֆինգ և ծանոթացել ԿՎՀ-ի աշխատանքին, որ կարողանա վերապրել դերը:

 

«Լուսաբացից առաջ» ,1995

Սեր կարելի է գտնել յուրաքանչյուր քայլափոխին և որքան անսպասելի այդ պահը,այնքան կրքոտ է զգացմունքը:

Այդ է հավաստում «Լուսաբացից առաջ» ֆիլմը, գլխավոր դերերում Ջուլի Դելպի և Իտանոմ Հոուկոմ:

Ըստ ֆիմի սյուժետի երիտասարդ ամերիկացի Ջեսսը գնացքում պատահաբար հանդիպում է ֆրանսուհի Սելինին և առաջարկում գնալ Վիեննա, սակայն անմիջապես էլ զգուշացնում է , որ հաջորդ օրը ինքը ինքնաթիռով պետք է գնա տուն:

Պատահաբար սիրահարվածները մեկ օր  ու մեկ գիշեր ունեն Վիեննան տեսնելու, ռոմանտիկ վայրերում լինելու և գլուխները կորցնելու համար:

Դիտեք այս ֆիլմը, եթե որոշել եք այս ամառ սիրահարվել:

 

«Լողափ» ,1999

«Լողափ» ֆիլմը միայն սիրո պատմություն չէ, այլ արկածային մի ֆիլմ, որը պատմում է ամերիկացի Ռիչարդի մասին, ով խորհրդավոր անծանոթից Թայլանդում  ստանում է կղզու քարտեզը, որտեղ ապրում են ժամանակակաից հիպիներ: Գլխավոր դերակատարն է Լեոնարդո Դի Կաբրիոն:

Այս ֆիլմը նկարահանվել է Թայլանդի Պի-Պի կզղում:

 

 

 

«Մայրիկիդ նույնպես», 2001

Երկու շատ գեղեցիկ խաբեբա մեքսիկացիներ նստում են հին մեքենան, վերցնում իրենց ծանոթ կոտրված սրտով մի աղջկա և ուղևորվում դեպի ծով:

Ճանապարհին նրանք վիճում են, սիրահարվում են, զբաղվում են սեքսով, պարում  են և ի վերջո սուզվում Կարիբյան ծովի փիրուզագույն ալիքներում:

Սա սիրո և հասունացման մասին հրաշալի պատմություն է:

 

 

«Եվրետուր» 2004

Այս ֆիլմի գլխավոր հերոսը ամերիակացի Սքոթն է, ով փնտրում է գերմաներենի ուսուցիչ ու գտնում հրաշագեղ շիկահերի, ով անմիջապես նրան հրավիրում է իր տուն:

Սքոթի, իր ընկերների ճանապարհորդությունը Լոնդոնով, Փարիզով և Ամստերդանով բնականաբար չի անցնում առանց զվարճալի արկածների:

 

 
«Սերը Կղզում», 2005

18 տարեկանում հանուն սիրո կարելի ժայռեր մագլել, սա է ժամանակակից շիկահեր Ջեննի սկզբունքը, ով սիրահարված է Ջեյսոն անունով ռոք աստղի:

Սակայն ճակատագիրը բարեհաճ է լինում նրա հանդեպ, իր կուքին նա գտնում է կղզում և համոզում, որ ելք չունեն այնտեղից:

Երկրպագուի պատմությունը ներկայացնում է դերասանուհի Ամանդա Բեյնսը:

 

 

«Վիկի Քրիստինա Բարսելոնա»,2008

Իսպանիայում անհնար է չսիրահարվել, -այսպես էր կարծում Վիկին(Ռեբեկա Հոլլ) և ըկերուհու հետ`նշանված Կրիստիանայի( Սկարլետ Յոհանսոն) հետ գնում են ամառայի արձակուրդներին Իսպանիա:

Երկուսին էլ գայթակղում է իսպանացի նկարիչ Անտոնիոն, ում դերը խաղում է Խավիեր Բարդամը: Եվ սիրայի եռանկյունին դառնում է քառանկյունի, երբ հայտնվում է նկարչի կինը( Պենելոպա Կրուզ):

Այս ֆիլը Իսպանիայի, Բարսելոնայի, Խավիեր Բարդամի և Պենելոպա Կրուզի երկրպագուների համար է:

 

«Աղջիների երեկույթ Վեգասում», 2011

Ի՞նչ անել եթե քո կյանքում ոչինչ չի դասավորվում. ոչ անձնական կյանքում, ոչ սիրո մեջ, ոչ սեքսի, իսկ ամենամոտ ընկերուհհիդ պատրաստվում է ամուսնանալ:

Այս ֆիլմը համոզում է, որ կարիք չկա հուսահատվելու, միայն պետք է երեկույթ կազմակերպել և հասկանալ, որ լավագաույն ընկերուհիները Գիննին ու Ուրախութունն են:

Սա կանանց մասին ֆիլմ է հատուկ կանաց համար:

Մի նայեք այս ֆիլմը ձեր բոյֆրենդի հետ, այլ լավագույն ընկերուհու և պոպ կորնի ընկերակցությամբ:

 

loading...

Կարդացեք նաև

«Ռոմեո և Ջուլիետի» նոր էկրանավորում

“Օսկար” 2012 . ֆոտոշարք

admin

Եվս մեկ ֆիլմ սիրո մասին «Մուլեն Ռուժ»

admin