Image default
Շոու բիզնես

Լեդի Գագան «Սիմփսոնների» հերոս

Լեդի Գագան մասնակցել է «Սիմփսոններ» մուլտֆիլմի նոր էպիզոդի նկարահանմանը: Ինչպես գրում է Entertainment Weekly-ին երգչուհին ձայնագրել է իր կերպարի խոսքերը  «Lisa Goes Gaga» կոչվող  սերիայում:

Լեդի Գագայի  խոսքերով իրեն շատ է դուր եկել ձայնագրման աշխատանքը, չնայած խոստովանել է, որ աշխատանքի ընթացքում մի փոքր հուզվում էր:

Երգչուհին հայտարարել է, որ «Սիմփսոններ» մուլտֆիլմի ստեղծողների հետ համագործակցությունը իր կյանքի ամենահիշարժան պահերից է:

Իսկ «Սիմփսոնների» ատեղծագործական կազմը ասել է, որ հիացած է երգչուհու արտիստիզմով և իմպրովիզացիա անելու հմտությամբ:

«Առաջին անգամ  «Սիմփսոնների» պատմության մեջ  մեզ բախտ վիճակվեց աշխատել շոուբիզնեսի լեգենդի հետ, ով ավելի երիտասարդ է քան մեր շոուն»,-ասել է պրոդյուսեր Էլ Ջին:

Չնայած իրականում Լեդի Գագան ավելի մեծ է: Նա ծնվել է 1986 թվականին, իսկ «Սիմսոնների» առաջին սերիան 1987-ին է թողարկվել:

«Lisa Goes Gaga» սերիան եթեր դուրս կգա 2012 թվականի գարնանը ԱՄՆ-ում:

Նոր, 23-րդ եթերաշրջանը շոուն կսկսի սեպտեմբերի 25-ին:

Հայտնի մարդիկ հազվադեպ չէ, որ մասնակցում են մուլտիպլիկացիոն հեռուստասերիալի ստեղծմանը:

Այսպիսով, օրինակ «Սիմփսոններ» հեռուստասերիալում կարելի է լսել ( երբեմն նաև տեսնել) Լարրի Քինգին, Դեննի դե Վիտոյին, Էլիզաբեթ Թեյլորին, Ռինգո Սթարին, Ջորջ Հարինգսթոնին, U2-ին շատ ու շատ ուրիշ աստղերի:

 

loading...

Կարդացեք նաև

Beyoncé – Schoolin’ Life (Live in Atlantic City)

Սուսի Միսակյան

Ամենահայտնի հայրիկները

Սուսի Միսակյան

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը

admin