Image default
Շոու բիզնես

Լեդի Գագան երգ է գրել Շերի համար

Երգչուհի Շերլինգ Սարգսյանը պատմել է, որ իր նոր ալբոմի համար երգ է գրել Լեդի Գագան:

«Դա դուետ չէ: Ո՞վ գիտե, գուցե մի օր դուետով էլ հանդես գանք: Նա իր երգերից մեկը նվիրեց ինձ իմ նոր CD-ի համար: Ես ուզում էի Լեդի Գագայի հետ դուետ ունենալ, իսկ նա ուղղակի նվիրեց ինձ իր երգը: Ես շատ շնորհակալ եմ: Երգը կոչվում է  «The Greatest Thing»»,-պատմում է Շերը:

Իսկ Լեդի Գագան իր հերթին խոստովանում է, որ Շերը իր համար երկար ժամանակ եղել է ոճայինության իդեալ:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Շերը համարվեց ռեկորդակիր երգչուհի, քանի որ արդեն վեց տասնամյակ է , ինչ նրա բոլոր երգերը գրավում են առաջին հորիզոնականները:

Իր երաժշտական կարիերան Շերլինգ Սարգսյանը սկեսել է դեռ շատ երիտասարդ հասակում: Նրա առաջին երգը, որով գլխավորել է ամերիկայն հիթ-շքերթները, կոչվում է I Got You Babe (1965):

Այս տարվա մայիսին, 1960 թվականներից երաժշտական կարիերան սկսած երգչուհին, դարձավ 65 տարեկան:

 

loading...

Կարդացեք նաև

Հնարքներ հայտնի մոդելներից

admin

Նոր երգ: Աստղիկ Սաֆարյան «Քո սերը»

admin

Serj Tankian – “Figure It Out” + lyrics

admin