Լոզանի կոնֆերանսը

Turkey-Greece-Bulgaria_on_Treaty_of_LausanneՍևրի պայմանագրի իրկանացման ձախողումն ավելի սրեց միջազգային իրադարձությունը Մերձավոր Արևելքում : Լրջորեն անհանգստացած էին հատկապես Լոնդոնում, որտեղ ծրագրեր էին մշակվում Պաղեստինից մինչև Հնդկաստան ձգվող մանդատային տարածքներից և գաղութներից, «Անգլիական միջնարևելյան կայսրության» ստեղծման ուղղությամբ: Քեմալական շարժումն այդ պահին անսպասելի արգելք էր, որն անգլիական դիվանագիտությունը փորձում էր հաղթահարել Հունաստանի միջոցով: 1919թ. Անտանտի օգնությամբ Թուրքիայի դեմ պատերազմ է սկսել Հայաստանը: 1922թ. Օգոստոսի 26 –ին սրնթած հարձակմամբ քեմալական զորքերը ջախջախեցին հույների հիմնական ուժերը և սեպտեմբերի 9-ին գրավեցին Իզմիրը: Հունական բանակի 50.հազար զինվորները գերի ընկան, իսկ թուրքական զորքերը գրեթե մոտեցան Կ.Պոլսին ու նեղուցներին : Անգլիական կառավարությունը սեպտեմբերի 15 –ն քննարկելով ստեղծված իրավիճակը օգնության խնդրանքով դիմեց դոմինյոններին, սակայն Ավստրալիայի , Նոր Զելանդիայի և մյուս դոմինյոնների կառավարությունները խուսափում էին նոր պատերազմի մեջ ներքաշվելուց և ձգձգում էին պաշտոնական պատասխանը: Անգլո – հունական կողմի դրությունը բարդացավ նաև նրանով,որ իտալական և ֆրանսիական զորամասերը լքեցին իրենց դիրքերը Դարդանելում: 1922թ. Սեպտեմբերի 23 –ին Անգլիան , Ֆրանսիան և Իտալիան դիմեցին քեմալական կառավարությանը առաջարկելով ներկայացուցիչներ ուղարկել, Վենետիկում կամ որևիցե այլ տեղ Թուրքիայի Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի,Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, Ֆրանսիայի մասնակցությամբ միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: Դաշնակիցները խոստանում էին հաշտության կնքումից հետո դուրս բերել զորքերը Կ. Պոլսից և Թուրքիային վերադարձնել Արևելյան Թրակիան , Ադրանապոլիս քաղաքով: ՄԻաժամանակ դաշնակիցները պահանջում էին դադարեցնել թուրքական զորքերի հարձակումները ռազմաճակատի ողջ երկայնքով և հատկապես նեղուցների շրջանում: Թուրքական կողմը տվեց իր համաձայնությունը և գումարվեց նախնական ռազմական խորհրդակցություն, որտեղ դիվանագիտական սուր պայքարից հետո կնքվեց զինադադար :

Հունական զորքերի գործողությունները հանգեցրի Հունաստանում պետեկան հեղաշրջմանը: Կոստանդին թագավորը հրաժերվեց գահից, հւնգ նախարարներ և բանակի գլխավոր հրամանատարը ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին: Իրադարձությունները անատոլիական ռազմաճակատում քաղաքական սուր –գնաժամ առաջ բերեցին նաև Անգլիայում : 1922թ. Հոկտեմբերի 19-ին հրաժարական տվեց Լլոյդ Ջորջը : Նրա կառավարությանը փոխարինեց Բոնար Լոուի պահպանողական կառավարությունը, որտեղ արտաքին գործերի նախարար դարձավ լորդ Քերզոնը: Քերզոնը կյանքի կոչեց այսպես կոչված «պնդաճակատների գիծը», այն ինչը անգլիացիները անվանումեն ”foward policy” –հարձակողական քաղաքականություն: Այսպիսի իրադարձության պայմաններում սկսվեց Թուրքիայի հետ հաշտության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները: Հաշտության կոնֆերանսը Քերզոնը նախատեսում էր գումարել 1922թ. Նոյեմբերին Լոզանում: Թուրքիան աննդհատ պատերազմների մեջ էր 1911թ. մինչև 1922թ. և երկիրը արդեն սպառում էր իր բոլոր իրավական ռեսուրսները:

Քերզոնը ուներ հեռու գնացող պլաններ: Առաջին. նա ձգտում էր չեզոքացնել քեմալա-բոլշևիկյան դաշինքը ու Թուրքիան պոկել Ռուսաստանից: Երկրորդը. Լուծել նեղուցների հարցը այնպես , որ անգլիական նավատորմը կարողանա ցանկացած պահին մտնել Սև ծով: Երրորդը. Նպատակը`նվազագույնի հասցնել ֆրանսիական ազդեցությունը Թուրքիայում և ստիպել թուրքերին հովանավորություն փնտրել միայն Անգլիայում: Չորրորդ. Անգլիայի օգտին լուծել Մոսուլի խնդիրը: Կռահելով անգլիական դիվանագիտության այն մտադրությունները Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը դիմեց Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային և մյուս պետություններին, առաջարկելով գումարվող կոնֆերանսին մասնակից դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին և հատկապես սևծովյան պետություններին ,  առանց, որի կոնֆերանսի որոշումները կմնան անկատար: 1922թ. հոկտեմբերի 27-ին Մոսկվայում անգլիական ներկայացուցիչ Պիտերսը պաշտոնապես հայտնեց Խորհրդային կառավարությանը Լոզանի կոնֆերանսին հրավիրման մասին: Ռուսաստանը մասնակցության իրավունք է ստանում միայն այն նիստերին,որոնք քնննարկելու էին նեղուցների տարածքային և ռազմական հարցերը: Այնուհետև խորհրդակցություն գումարվեց Փարիզում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց քիչ անց միցան իտալացիները: Խորհրդակցությունից հետո դաշնակիցները հայտարարեցին միասնական դիրքորոշումների մասին, չնայած որ հակասությունները մերձավորարևելյան հարցերում պահպանվում էին: Քերզոնին հաջողվեց որոշակի խոստումներով բանակցություններ սկսել նաև թւորքերի հետ: Լոզանի կոնֆերանսում / 1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ. հուլիսի 24-ը/ Անգլիան ներկայացնում էր լորդ Քերզոնը, Ֆրանսիան ` վարչապետ Պուանկարեն, իսկ Իտալիան ` վարչապետ Մուսոլինին: Մասնակցում էին Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Բուլղարիայի և Ճապոնիայի պատվիրակությունները: ԱՄՆ-ն պաշտոնապես չէր մասնակցում և Լոզան ժամանած ամերիկացի դիվանագետները ունեին դիտորդի կարգավիճակ: Քերզոնի առաջարկով կոնֆերանսի աշխատանքները որոշվեց տանել երեք հանձնաժողովներով : Առաջինը զբաղվելու էր տարածքային և ռազմ,ական հարցերով, երկրորդը արտասահմանցիների կարգավիճակի և ազգային փոքրամասնությունների, իսկ երրորդը. Ֆինանսական և տնտեսական հարցերով: Կրճատ հանձնաժողովները անվանվեցին քաղաքական, իրավաբանական և տնտեսական: Թուրքիայի ներկայացուցիչ Իսմեթ փաշան պահանջեց թուրքական կողմին տալ հանձնաժողովներից մեկի նախագահի և կոնֆերանսի քարտուղարի պաշտոնները, բայց մերժում ստացավ Քերզոնի կողմից:

Նա առաջարկեց առաջին հերթին քննարկել Թուրքիայի Եվրոպական սահմանների հարցը: Թուրքերը պահանջում էին վերականգնել այն սահմանը, որը որոշել էր 1913թ. Թուրքիայի և Բուլղարիայի միջև կնքված պայմանագրով, իսկ Արևմտյան Թուրքիայում անցկացնել հանրաքվե: Քերզոնը աշխատում էր, որքան հնարավոր է Բալկաններում ավելի քիչ տարածքներ թողնել թուրքերին և նրանց վախեցնում էր Բալկանյան պետությունների միասնական հակաթուրքական ճակատով: Սակայն սկզբից ևեթ լուրջ հակասություններ ի հայտ եկան նաև Բալկանյան պետությունների միջև: Բուլղարիան պահանջում էր ելք դեպի Էգեյան ծով, որին դեմ էր Հունաստանը : Քերզոնը ձգտում էր արագ կերպով լուծել տարածքային հարցերը և քաղաքական հանձնաժողովի նիստում դաշնակիցների և Բալկանյան պետությունների անունից առաջարկեց թուրքերին համաձայնվել այն պայմաններին, որոնք շարադրվել էին դաշնակիցների սեպտեմբերի 23- ի նոտայում, որով Արևմտյան Թրակիան անցնում է Հունաստանին: Թուրքական պատվիրակությունը մի քանի օր խնդրեց պատասխանի համար: Մինչ այդ կոնֆերանսում սրվեց դիվանագիտական պայքարը հարուստ նավթահանքեր ունեցող Մուսուլի երկրամասի համար, որ մինչ պատերազմը պատկանում էր Օսմանյան կայսրությանը: Թուրքերը համառորեն ձգտում էին իրենց ձեռքում պահել Մոսուլը: Ամերիկայի դեսպան Չայլդը հայտարարեց, ու ԱՄՆ-ն կողմնակից է նեղուցներում և Սև ծովում ազատ նավարկությանը:

Առաջին պլան մղվեց նեղուցների հարցը: Դեկտեմբերի 1 –ին Լոզան ժամանեց Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը արտգործժողկոմ Գ.Վ. Չիչերինի գլխավորությամբ: Խորհրդային պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները: Մինչ այդ Լոզանում իր գործնեություններ սկսել պատվիրակության անդամ Վ.Վ. Վորովսկին: Նա հանդիպել էր Թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ փաշայի հետ և համաձայյնության եկել կոնֆերանսում միմյան շահերը պաշտպանելու նպատակով համագործակցելու մասին: Չիչերինը դեկտեմբերի 4-ին ելույթ ունենալով նեղուցների հարցով զբաղվող հանձնաժողովում հրապարակեց Խորհրդային պատվիրակության դեկլարացիան: Չիչերինը նշեց, որ պետք է վերականգնել Թուրքիայի սուվերեն իրավունքները Բոսֆոր և Դարդանել նեղուցների ու Մարմարի ծովի վրա:

Գրեթե նույն դիրքորոշմամբ հանդես եկավ նաև Իսմեթ փաշան: Դեմ արտահայտվեցին Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչները: Դեկտեմբերի 6-ի նիստի պատասխան ճառում Անտանտի պլանը շարադրեց Քերզոնը, ըստ որի առաջարկվում էր նեղուցների, նրա շրջակա գոտիների և հարակից կղզիների ապառազմականացում և նավարկության լիակատար ազատություն բոլոր պետությունների ռազմական նավատորմի համար:

Լոզանի կոնֆերանսում քննարկաման առարկա դարձավ նաև կապիտուլացիաների ռեժիմի հարցը:

Դաշնակիցները առաջարկում էին մտցել անցումային ռեժիմ 10 տարով, հակառակ դեպքում, ինչպես նշում էր Քերզոնը, ոչ մի եվրոպացի իր կապիտալները Թուրքիայում չի ներդնի: Թուրքական պատվիրակությունը ոչ մի կերպ չէր ցանկանում զիջել: Այդ ժամանակ հարցը քնննարկող հանձնաժողովի նախագահը առաջարկեց փոխզիջումային տարբերակ 110 տարով, ըստ որ Թուրքիայում արտասահմանցիների հարցով ստեղծվելու էր սուլթանի կողմից նշանակվող հատուկ հանձնաժողով` պայմանով որ նրա հինգ անդամներից երեքը լինեն Հաագայի միջազգային դատարանից:

1923թ. հունվարին Լոզանի կոնֆերանսը հայտնվեց փակուղային իրավիճակում: Պատճառը դիվանագիտական պայքարի սրումն էր նեղուցների և Մոսուլի հարցերի շուրջ: Հունվարի 31-ին Քերզոնը Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի անունից վերջնագրային տոնով պահանջեց թուրքերից ստորագրել իր կողմից վերամշակված նեղուցների վերաբերյալ կոնվենցիան:

Նեղուցների հարցով ներկայացված վերջնագրին պատասխանելու համար թուրքական կողմին տրվեց չորս օր ժամանակ: Փետրվարի 1-ին Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը հրապարակեց դեկլարացիա, որով իր խիստ անհամաձայնություններ հայտնում նեղուցների կոնվենցիայի և կոնֆերանսի վարման մեթոդներին: Իր թիկունքում զգալով Խորհրդային Ռուսաստանի աջակցություն, թուրքական պատվիրակությունը ներկայացրեց իր ինքնիշխանությունն ամրապնդող պահանջները. Հրաժարում Սևրի պայմանագրից, կապիտուլացիաների ռեժիմի ոչնչացում, բոլոր թուրքական տարածքների ընդգրկում Թուրքիայի կազմում և այլն: Փետրվարի 4-ին թուրքական պատվիրակությունը մերժեց Քերզոնի վերջնագիրը: Նույն օրը Քերզոնը  լքեց Լոզանի կոնֆերանսը: Նրա օրինակին հետևեցին ֆրանսիացիները: Փետրվարի 7-ին Լոզանից հեռացավ նաև ռուսական պատվիրակությունը: Այսպիսով կոնֆերանսը ժամանակավորապես դադարեցրեց իր աշխատանքները:

Լոզանի կոնֆերանսի երրորդ փուլը սկսվեց 1923թ. ապրիլի 9-ին: Այս փուլում Խորհրդային Ռուսաստանը չմասնակցեց բանակցություններին, իսկ Լոզան ժամանած Խորհրդային դիվանագետ Վորովսկին սպանվեց սպիտակագվարդիական Էմիգրանտ ահաբեկչի կողմից: 1923թ. հուլիսի 24-ին Թուրքիքն ստորագրեց Լոզանի կոնֆերանսի եզրափակիչ փաստաթուղթը. Հաշտության պայմանագրով Թուրքիան պահպանում էր իր հիմնական տարածքը, որը ընդգրկում էր նախկին Օսմանյան կայսրության բոլոր թուրքաբնակ երկրամասերը: Միաժամանակ Թուրքիան հրաժարվում էր Արաբիայում, Եգիպտոսում, Սուդանում, Լիբանանում, Միջագետքում, Պաղեստինում և Սիրիայում ունեցած բոլոր իրավունքներից և արտոնություններից: Թուրքիան զրկվում էր Էգեյան ծովում ունեցած 6 կղզիներից, ինչպես նաև բոլոր այն մանր կղզիներից, որոնք գտնվում էին փոքրասիական ափերց մինչև երեք մղոն հեռավորության վրա: Թուքիան փաստացիորեն կորցնում էր նաև Մոսուլը, որովհետև հանաձայնվում էր ճանաչել այդ հարցի կապակցությամբ Ազգերի լիգայի ապագա որոշումը: Կապիտուլացիաների ռեժիմը վերացվում էր: Դաշնակից պետություններից յուրաքանչյուրի և Թուրքիայի միջև ստեղծվում էին խառը երրորդական դատարաններ: Նեղուցների հարցում անգլիական դիվանագիտությունը լուրջ հաղթանակ տարավ: Լոզանի կոնվենցիայով նախատեսվում էր Բոսֆոր և Դարդանել նեղուցների լիակատար ապառազմականացում և առևտրական ու ռազմական նավերի և օդանավերի ազատ անցում:  Կոնվենցիան նախատեսում էր նաև որոշակի սահմանափակումներ, ռազմական նավերի նկատմամբ: Կ. Պոլսում հաստատվում էր նեղուցների միջազգային հանձնաժողով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, Թուրքիայի ներկայացուցիչներից:

Լոզանի կոնվենցիայի ԱՄՆ-ին միանալու դեպքում նա իրավունք էր ստանում հանձնաժողովում ունենալ իր ներկայացուցիչը: Լոզանի հաշտության պայմանագիրը որոշակի լուծում էր տալիս Օտոմանյան  պարտքի բաշխման թուրք և հույն բնակչության փոխանակման, թուրքական տարածքներից Անտանտի զորքերի դուրս բերման և մի քանի այլ հարցերի:

Հաշտության պայմանագիրը ստորագրվեց մի կողմից Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի և Իտալիայի, մյուս կողմից Թուրքիայի միջև: Պայմանագրի կնքման օրը նրան միացան Բելգիան և Պորտուգալիան:

Հուլիսի 17-ին Լոզանի կոնֆերանսի քարտուղար Մասսիգլին պաշտոնապես դիմեց Խորհրդային կառավարությանը այն հարցով, թե արդյոք ԽՍՀՄ-ը պատրաստ է ստորագրել հաշտության պայմանագիրը և նեղուցների կոնվենցիան : Իր պատասխանում Խորհրդային կառավարությունը սուր քննադատության ենթարկեց Լոզանի կոնֆերանսի որոշումները, բայց այնուամենայնիվ հանուն խաղաղության պահպանման պատրաստակամություն հայտնեց ստորագրել կոնվենցիան:

Լոզանի կոնֆերանսը քնննարկեց նաև Հայկական հարցը,չնայած որ Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի հայկայկան պատվիրակությունների (հետո Գաբրել Նորատունկյան) չթույլատրեցին մասնակցել կոնֆերանսի աշխատանքներին: Այնուամենայնիվ Ավ. Ահարոնյանը և Գ. Նորատունկյանը կոնֆերանսին ներկայացրին մի հուշագիր, որն առաջադրում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում, որոնք էին Հայկական Ազգային օջախի ստեղծում Վիլսոնի գծած Հայաստանի տարածքում: Խորհրդային Հայաստանի տարածքի ընդարձակում, նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը` դեպի ծով ելքով, Ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում: Լոզանի կոնֆերանսի առաջին հանձնաժողովը, որը ինչպես նշեցի ստեղծված էր  տարածքային և ռազմական հարցերի համար, 1922թ. դեկտեմբերի 12,13-ի և 14-ի նիստերում անդրադարձավ միայն Հայկական Ազգային օջախի հարցերին: Թուրքական պատվիրակության ղեկավարներն Իսմեթ փաշան և Ռիզա Նուրի բեյը վճռականորեն մերժեցին Թուրքիայի տարածքում հայկական որևէ օջախ հիմնելու գաղափարը: Նրանք հայտարարեցին, որ հայերը իրենց համար հայրենիք կարող են փնտրել այլ երկրներում: Մի վերջին անգամ Հայկական հգարցը շոշոփվեց առաջին հանձնաժողովի 1923թ. հուլիսի 7-ի նիստում և վերածվելով հայ գաղթականության հարցի փոխանցվեց Ազգերի լիգա:

Բաժինը վարում է Գոհար Զալինյանը

loading...

Նմանատիպ նյութեր